Ձերբակալվել է Վստրեչի Ապերը

355

Իրավապահ համակարգին մոտ կանգնած NewsoBok-ի աղբյուրները տեղեկացնում են, որ կեսգիշերին Դուբայի օդանավակայանում ձերբակալվել է Արամ Վարդանյանը՝ Վստրեչի Ապերը: Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ հունիսի 18-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դռնփակ դատական նիստում որոշել է Արամ Վարդանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառել:

Բանից պարզվում է, որ ՀՀ քաղաքացի Մամիկոն Սուրենի Բագրատունին հունիսի 4-ին հաղորդում էր տվել, որ մեկ տարի առաջ հուլիսի 17-ին, Արամ Վարդանյանի մտերիմները, բռնություն գործադրելով, առևանգել են իրեն, տեղափոխել Արամ Վարդանյանի տուն, որտեղ նրան ծեծի են ենթարկել՝ պատճառելով մարմնական վնսավածքներ:

Այնուհետև ՀՀ քրեկան օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել էր քրեական գործ և մեղադրանք առաջադրվել Վարդանյանին:

Պատմությունը սկսվել էր այն պահից, երբ Վարդանյանը, տեղեկանալով եղբոր դստեր և Մամիկոնի միջև տեղի ունեցած սեռական կապի մասին, որոշել էր տեսնել Բագրատունուն:   Վստրեչի Ապերի մասին այս տարիներին շատ է գրվել, իսկ ահա Մամիկոն Բագրատունին բոլորովին նոր երևույթ է հայկական իրականության մեջ:

«Թավշյա հարաբերություններ հեղափոխությունից առաջ» հրապարակման մեջ մենք որոշակիորեն անդրադարձել էինք Բագրատունուն: Չէինք էլ կարող պատկերացնել, որ այս գործը նույնպես առնչվում է Բագրատունու՝ մտերիմների շրջանում Մոշ փաղաքշական  անունով հայտնի երիտասարդի հետ:  Իսկ Մոշը մեր ուշադրության կենտրոնում հայտնվեց, երբ լուսանկար հրապարակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Շատ չանցած խմբագրությունը նամակներ ստացավ ՀՀ քաղաքացիներից, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր պատմությունը:

Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։ 




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache