good-banner
Լրահոս

Ձեռքերս, բերանս կապեցին, խեղդում էր անընդհատ. ավազակային հարձակման ենթարկված ամուսինները բողոքի ակցիա կանեն

 

900e671fc9725f75f8822ceee7d190b8

hraparak.am-ը գրում է. Երեք անձինք մտել են մեծահասակ ամուսինների տուն, ծեծի ենթարկել նրանց դաժան եղանակով, արյունլվա արել, գողացել տան գումարը, ոսկեղենն ու փախուստի դիմել… այս դեպքը տեղի է ունեցել դեռևս անցյալ տարվա հոկտեմբերի 15-ին Սիլիկյան թաղամասում: Ամուսինները հետագայում տեսախցիկների ֆիքսած լուսանկարներով ճանաչել են ավազակային հարձակում կատարած երիտասարդներից մեկին, ում հետ խնամիական կապեր ունեն, հայտնել են այդ մասին ոստիկաններին, սակայն երիտասարդին 2 ժամ հարցաքննելուց հետո ազատ են արձակել:

Hraparak.am-ի հետ զրույցում բռնության ենթարկված ամուսինների հարազատները կարծիք հայտնեցին, որ թեև ոստիկասններն ու քննչական մարմիններն ունեն բոլոր ապացույցները և իրար կապող ապացույցների թելերը, այնուամենայնիվ պատկան մարմինները փորձում են կոծկել գործը: «Խնդիրն այն է, որ 3 հոգին, որ մտել են տուն, նրանց ամբողջ տեղաշարժը ֆիքսել են՝ Հանրապետական Կայզերի մոտից իրենք ոտքով են եկել մինչև 15 կվարտալ, 15 կվարտալից տաքսիով գալիս նստում են Սիլիկյան թաղամասի հյուրանոցի մոտ, ապա ոտքով շարունակում են մինչև 4-րդ փողոցի 1-ին տուն: Ազգականներս հետագայում ճանաչեցին 3 հոգուց մեկին՝ Ավդալյանին, որը մեզ խնամի է գալիս: Ճանաչեցինք նրան, բերման են ենթարկել, առերեսում են արել, 2 ժամ հետո բաց են թողել, հիմա ինչքան բողոքում ենք, նրան չեն բռնում: Զավեշտալին այն է, որ ոչ մի տեղ չեն ասում, թե դուք սխալ եք ճանաչել այդ երիտասարդին, ուղղակի ամբողջ բեռը քցում են քննչական կոմիտեի վրա, որ նրանք պետք է այդ տղային բռնեն: Իսկ քննչական կոմիտեն փորձում է թաքցնել ամենը».- կարծիք է հայտնում տուժողների ազգականն ու մտավախություն հայտնում, որ գործը չեն բացահայտելու. «Այդ տղայի քավորն էլ դատախազ է ՝ Վիկտոր Գրիգորյանը: Ասում էր՝ ինչքան ուզում եք բողոքեք… այդ տղան այդպիսի շուխուրներ է տարածել, որ մեկ է՝ իրեն չեն բռնի»:

Ի դեպ, տուժող Շիրին Ալիյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է քննիչների ոչ պատշաճ աշխատանքի մասին, վերջինս նույնպես համարում է, որ քննիչները տեղեկացված են՝ ով է իրականացրել հանցագործությունը, սակայն հրաժարվում են բացահայտել գործը:
Մեծահասակ ամուսինները դեռ անցյալ տարի դեկտեմբերին բողոքի ցույց են իրականացրել, պատրաստվում են վաղը նման պիկետ իրականացնել նաև Քննչական կոմիտեի մոտ՝ առավոտյան ժամը 10.00-ին, պայքարելու են մինչև վերջ գործը բացահայտելու համար, թեպետ նրանց խոսքերով՝ գործն ինքնին բացահայտված է, մնում է ընթացք տալ: Ի վերջո ծեծի են ենթարկվել մեծահասակ ամուսիններ, մարդիկ, ովքեր երեխաներ, թոռներ ունեն.

«Մտել են մեր տուն, ինձ ու ամուսնուս ծեծել են, խփել են աչքիս, դեմքիս, ընկել եմ: Շալը դնում էին բերանիս, խփում էին, կապը քցում էին վզիս, խփում էին, ձեռքերս, բերանս կապեցին, խեղդում էր անընդհատ».- սա տիկին Սադայանի պատմածներից ընդամենը մի պատառիկ է:

Տեղեկացնենք նաև, որ hraparak.am-ն այս դեպքի վերաբերյալ պաշտոնական հարցում է ուղարկել Քննչական կոմիտե, պատասխանը ստանալուն պես, այն կներկայացնենք:

Հիշեցնենք,  որ հոկտեմբերի 15-ին ահազանգ է ստացվել, որ ավազակային հարձակում է տեղի ունեցել Սիլիկյան թաղամասում։ Նախնական քննության տվյալներով՝ 2015 թվականի հոկտեմբերի 15-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում, մի խումբ անձինք ապօրինի մուտք են գործել Երեւան քաղաքի Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցի տներից մեկը, կապել տան բնակիչներին ամուսիններ՝ Շ. Ալիյանին եւ Թ. Սադայանին, եւ, որպես զենք օգտագործվող դանակով վերջիններիս կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, պահանջել գումար։ Հափշտակելով 20.000 դրամ եւ ոսկյա զարդեր՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձինք դիմել են փախուստի:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am