LifeStyle Առողջություն

Ձմերուկի անհավանական ազդեցությունը արյան ճնշման վրա. 7 առողջական խնդիր, որ ի զօրու է կարգավորել այս պտուղը

 

 

133_696x364.thumb

Ամռան գալը գրեթե շատերի մոտ ասոցացվում է սիրելի ձմերուկի առատությամբ: Սակայն վստահ ենք, որ շատերը պատկերացում անգամ չունեն, թե որքան և ինչով է օգտակար ձմերուկը:

Ինչպես գրում է takprosto.cc-ն, ձմերուկը օրգանիզմի վրա թողնում է բավականին մեծ ազդեցություն: Բացի այն, որ ձմերուկը օրգանիզմի համար խոնավության հիանալի աղբյուր է, այն նաև կարող է կարգավորել երիկամների վիճակն ու իջեցնել արյան ճնշումը:

Փորձենք հասկանալ ինչով է ձմերուկն օգտակար
1. Բարելավում է մաշկի առողջությունը
Եթե զգում եք, որ ձեր մաշկի առողջական վիճակը վատացել է, կամ ցանկանում եք նրան հաղորդել մի փոքր փայլ ու թարմություն, ապա ձեր սննդակարգը համալրեք ձմերուկով: Հետազոտությունների համաձայն, ձմերուկի մեջ առկա վիտամին А-ն նպաստում է մաշկի հյուսվածքների վերականգմանն ու ամբողջ օրգանիզմի թարմ տեսք է հաղորդում:

2. Առողջացնում է սիրտը
Բոլոր նրանք, ովքեր սրտի հետ կապված խնդիրներ ունեն կամ կրծքավանդակում ունենում են ցավեր, պետք է դիմեն բժշկի: Սակայն բժիշկները միակարծիք են այն հարցում, որ ձմերուկի մեջ առկա լիկոպինն ամրացնում է սրտի մկանները: Ավելին, վիտամին С-ն, կարոտինոիդներ ու կալիումը նվազեցնում են խոլեստերինի մակարդակն ու այդ կերպ պաշտպանում են մարդու սիրտն առկա մի շարք վտանգներից:

3. Բարելավում է երիկամների աշխատանքը
Երիկամներում քարերի առկայությունը բավականին լուրջ խնդիր է, ինչի պատճառով, երբեք մի անտեսեք երիկամների մասին հոգ տանելը: Ձմերուկը բարելավում է միզարձակումն առանց երիկամների համար որևէ կողմնակի ազդեցության, այդ մասին հայտնի է շատ վաղուց և բացի այդ դա գիտականորեն ևս ապացուցվել է:

4. Բարելավում է աչքերի առողջությունը
Եթե ցանկանում եք բարելավել աչքերի առողջական վիճակն ու ձեռք բերել սուր տեսողություն, ապա ձեր սննդակարգում ավելացրեք ձմերուկի օգտագործման հաճախականությունը: Նրա մեջ առկա վիտամին А-ն պաշտպանում է աչքերի մկանները տարիքային փոփոխություններից ու կանխում գիշերային կուրության(հավկուրություն) առաջացումը:

5. Ազդում է ոսկորների առողջության վրա

Ոսկորների առողջության կարևորությունը շատ դժվարէ թերագնահատել: Բարեբախտաբար ձմերուկը պարունակում է լիկոպին ու կալցիում, որոնք բացառապես օգտակար են ոսկորների համար ու կանխում են նրանց վնասվելը:

6. Նվազեցնում է արյան ճնշումը

Շատ մարդիկ ջանում են նվազեցնել արյան ճնշումը մարզումների ու դիետաների միջոցով: Նման մարդիկ անպայման պետք է իրենց սննդակարգում ներառեն ձմերուկ: Մագնեզիումն ու կալիումը, որոնք առկա են ձմերուկի մեջ, շատ լավ օգնում են իջեցնել արյան ճնշումը:

7. Պայքարում են ասթմայի դեմ
Մասնագետները պնդում են, որ ձմերուկի մեջ առկա վիտամին С-ն օգնում է նվազեցնել ասթմայի առաջացման ռիսկը: Իսկ նրանք, ովքեր արդեն իսկ տառապում են այդ հիվանդությամբ, պետք է օգտագործեն ձմերուկ, քանի որ նրանում առկա օգտակար նյութերը օգնում են բարելավել թոքերի ընդհանուր վիճակը:

Աղբյուրը ՝ tert.am


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

newhing

newhing