Առանց կատեգորիա

Ձմերուկի դիետա

 

arm13755511487

Ուկրաինայում տարեցտարի ավելի հայտնի է դառնում ձմերուկի դիետան: Դա համեղ է, թանկ չէ և արդյունավետ է, ինչպես նաև օգտակար է: Այս մասին հաղորդում է Korrespondent.net-ը:

Ձմերուկը զարմանալի կերպով հագեցնում է, սակայն չի սպառնում ավելորդ քաշի ավելացմամբ: Ձմերուկի առանձնահատկություններից է նրա ցածր կալորիականությունը:

Էնտուզիաստներն ասում են, որ ձմերուկի դիետան դյուրամարս է բոլորի համար: Այս դեպքում գործնականում քաղցի զգացողություն չկա, իսկ մեկ շաբաթվա ընթացքում կարելի է նիհարել 3-5 կգ-ով: Համարվում է նաև, որ այս դիետան կարգավորում է նյութափոխանակությունը և օրգանիզմից դուրս է հանում տոքսինները:

Մարմնի յուրաքանչյուր 10 կգ զանգվածի համար օրական պետք է ուտել 1 կգ ձմերուկ: Ավելի լավ է այն օգտագործել հավասար չափաբաժիններով՝ օրական 5-6 անգամ: Եթե քաղցի զգացողությունը պահպանվում է, փորձագետները խորհուրդ են տալիս ամեն անգամ ձմերուկից նաև մեկ կտոր չոր գարեհաց ուտել: Նման դիետա կարելի է պահել 5-7 օրից ոչ ավել:

Նիհարելու արդյունքն «ամրապնդելու» համար դիետայից դուրս գալուց հետո 7 օր նախաճաշին ուտել ջրով եփված շիլա և անյուղ կաթնաշոռ, ճաշին՝ ձուկ և անյուղ միս, ինչպես նաև աղցան, ընթրիքին՝ ամեն 30 կգ քաշի համար՝ 1 կգ ձմերուկ:

Պետո է հիշել նաև, որ ձմերուկի դիետան հակացուցված է շաքարախտով հիվանդ, ինչեպս նաև երիկամների և միզասեռական օրգանների հետ խնդիր ունեցող անձանց:

Աղբյուր


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing