Լրահոս

«Ձրի սկի կնիկը մարդուն բան չի տա». գեներալը Սեյրան Օհանյանի, Խաչատուրովի ու իսկանդերների մասին

 
RA National Assembly session took place

RA National Assembly session took place

Lragir.am — ԱԺ ՀՀԿ-ական գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ հավանաբար առաջիկայում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը նոր պաշտոնի կնշանակվի:
“Միշտ էլ փոփոխություններ պտի եղնեն, Սեյրան Մուշեղիչը շատ լավ նախարար էր, բանակաշինության մեջ հզոր նախարար ա եղել, բայց երկար տարիներ մարդը մի տեղ որ մնում ա, ոնց որ իրա թերությունները աչքին չի գալիս: Ինձի թվում ա՝ մեր գլխավոր գերագույն հրամանատարը բանակը բոլորիցս լավ գիտի”,- ասաց նա:

Հարցին, թե այսինքն՝ Սեյրան Օհանյանը լճացե՞լ էր այդ պաշտոնում, Սարոյանը պատասխանեց. “Չէ, ոչ թե լճացել էր, այլ ինձ թվում ա նախագահն իրան ավելի լավ պաշտոն կտա: Ես հաստատ չգիտեմ, թե ուր են տանելու, բայց որ Սեյրան Մուշեղիչին կտանեն մի պիտանի տեղ, որտեղ մեր պետության ու ժողովրդի համար գործ կանի, դրա մասին չկասկածեք”:

Անդրադառնալով պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանի վերաբերյալ տեղեկություններին, թե նա չի ծառայել բանակում՝ Սեյրան Սարոյանն ասաց, որ նման լուրեր տարածողները չարաչար սխալվում են. “Վիգենը հենց իրա կարիերան սկսել ա բանակից: Վիգենը, երբ որ սովորելուց եկել ա, եկել ա մեր նախարարի մոտ, էն ժամանակ նախարարը նախագահն էր: Մենք միշտ Վիգենին համարել ենք բանակի տղա”:

Նա նշեց, որ Վիգեն Սարգսյանը բանակը շատ լավ պատկերացնում է: Սարոյանն ասաց, որ Վիգեն Սարգսյանը ժամանակավոր չի նշանակվել այդ պաշտոնին, եթե 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո Վիգեն Սարգսյանը կմնա նախարարի պաշտոնում:

Ինչ վերաբերում է Յուրի Խաչատուրովին Գլխավոր շտաբի պետի պաշտոնից հեռացնելուն և հարցին, թե արդյոք դա կապվա՞ծ էր նրա ու որդու արարքների հետ, Սեյրան Սարոյանն ասաց. “Նրա որդին՝ Գրիշա Խաչատուրովը շատ լավ տղայա, շատ լավ ծառայող տղայա, կապ չունի, որ Խաչատուրովի տղան ա: Իրա հոր հետ ինքը կապ չունի, ինքը շատ կիրթ ու ձիգ զինվորական տղայա: Ուզում եմ ասեմ, որ ոչ թե Խաչատուրովի խաթր են նշանակել իրա տղուն, այլ հենց Խաչատուրովի տղա Գրիշան արժանի տղայա”:

Ինչ վերաբերում է Յուրի Խաչատուրովին, Սարոյանը նշեց, որ տարիքն առել է, թող գնա տուն: «Ասում եմ՝ բանակից թող էթա տուն, գրաժդանսկի պաշտոնի թող մնա, ոչինչ»,- հավելեց նա:

Հարցին, թե այս փոփոխությունները որքանո՞վ էին կապված ապրիլյան պատերազմի հետ՝ հաշվի առնելով այն, որ տարածքային կորուստներ ունեցավ Հայաստանը, նա պատասխանեց. «Ա, էտի ժամանակավոր բաներ ա, պատերազմ չի, պատերազմն էն ա, որ գյուղեր ես գրավում, ռայոններ, քաղաքներ ես գրավում: Ոչ մի նշանակություն էլ չունեն դրանք, եթե սկսվավ մեծ պատերազմը, ո՞վ ա նայում էդ  դաշտերին, մենք գիտենք որտեղից պտի վերցնենք»:

Սեյրան Սարոյանն անդրադարձավ նաև Հայաստանի արդիական զենքին՝ ասելով, որ իսկանդերները Հայաստանինն են, ոչ մի կասկած չկա դրանում:

«Մեր իսկանդերներից մենք ենք վախենում, ադրբեջանցիները ո՞նց կարան չվախենան»,- ասաց նա՝ հավելելով, որ չպետք է կասկածի տակ դնել հարցը, թե այդ զենքը մեր չէ:

“Մերն ա, բա հո ձրի չի, ձրի սկի կնիկը մարդուն բան չի տա: Դա մեր սեփականն ա, մեր ջիպը ո՞նց եմ ես նստում քշում, այ տենց: Մուտիլովչիկներն են ըտենց բաներ խոսում, թե ռուսինն ա: Ադրբեջանցիները շատ գիտեի՞ն, որ մենք Իսկանդեր ունենք, նոր հանեցինք մեյդան: Լսելը ուրիշ բան էր, տենալն ուրիշ բան”,- ասաց նա:

Հարցին, թե ինչո՞ւ ավելի շուտ չէր խոսվում այդ զենքի առկայության մասին, պատասխանեց. “Դե առիթ չկար, ռազմական գատղնիք ա, հո ցույց չես տա թշնամուն: Մենք էնքան լավ զապաս բաներ ունենք, հո մենակ էտի չէր: Էտի հլա մի հատ Իսկանդեր էր, բա ինչեր ունենք զապաս”:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...