«Է, թող պահանջի». Օսիպյանի պատասխանը Նաիրա Զոհրաբյանի

112

lragir.am — Ոստիկանապես Վալերի Օսիպյանն այսօր քվեարկելուց հետո լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձել է ԲՀԿ Աջափնյակի գրասենյակում երեկ ոստիկանների իրականացրած գործողություններին:

«Նախ ասեմ, որ ոստիկանության գործողությունները եղել են օրենքի շրջանակներում, օրենքով է արվել»,- ասաց նա: Հարցին, թե հաստատվե՞լ է, որ ԲՀԿ-ն ընտրակաշառք է բաժանում, ոստիկանապետը պատասխանեց. «Փաստն ընթացքի մեջ է, հենց որևէ լուր լինի, հետագայում ձեզ պարզաբանումներ կտանք»:

Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, թե դա սուտ մատնություն է, և ոստիկանապետը չի տիրապետում իրավիճակին, պետք է հրաժարական տա, Օսիպյանն ասաց. «Դա Նաիրա Զոհրաբյանի երևակայությունն է, որ մենք չենք տիրապետում իրավիճակին: Ոստիկանությունը տիրապետում է ողջ Հայաստանի օպերատիվ իրավիճակին: Եվ ցանկացած ահազանգ, ցանկացած գրառում, որը կատարվում է մեր օգտատերերի կողմից, ոստիկանությունը պարտադիր ուսումնասիրություն է կատարում: Այսինքն՝ եթե մենք ահազանգ ենք ստանում, որ մի տեղ հանցագործություն է կատարվում, ոստիկանությունը ի՞նչ պետք է անի, չպե՞տք է գնա այդ ահազանգերի հետևից»:

Ինչ վերաբերում է իր հրաժարականի պահանջին, ոստիկանապետն արձագանքեց. «Է, թող պահանջի»:

Օսիպյանը նաև ասաց, որ ընտրակաշառքի գործով մի քանի քրեական գործ կա հարուցված, քննություն է կատարվում: Նրա խոսքով՝ որպեսզի հակաքարոզչություն չլինի, այս պահին ձեռնպահ են մնում որևէ ուժի անուն հրապարակելուց:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache