Без рубрики Լրահոս

«Էդ հլա հարց ա, թե ով ում շնորհիվ է մանդատ ստացել». Նիկոլ Փաշինյանը Լեւոն Տեր-Պետրոսյանին

 

arm146920650257

lragir.am — Մեկ օրով հեռանալուց հետո, Նիկոլ Փաշինյանն այսօր վերադարձել է Խորենացի փողոց եւ ելույթ ունեցել, որի մի մասը նվիրված էր Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ նրա այսօրվա հայտարարությանը: Նա ասել է, որ Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը ներկայում դաշինք են կազմել, որի նպատակն է իրագործել Ղարաբաղյան կարգավորման այսպես կոչված «Լավրովի պլանը»: Նա նաեւ անձնական վիրավորանքներ է հասցրել առաջին նախագահին:
Ելույթից հետո լրագրողները նրան ասել են, որ Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն ասում են, թե նա առաջին նախագահի շնորհիվ է ԱԺ մանդատ ստացել:
«Էդ հլա հարց ա, թե ով ում շնորհիվ է մանդատ ստացել», պատասխանել է Նիկոլ Փաշինյանը:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am