good-banner
Լրահոս

«Էդ որտե՞ղ մի տղա մյուսին չի ասել՝ քրոջս չնեղացնե՛ս, արա՛…». Հերթական ծեծկռտուքը Արարատում

 

NEWSPRESS.am-ի տեղեկությունների համաձայն՝ Արարատի մարզում հերթական անգամ բախում է եղել: Ըստ տվյալների՝ վիճաբանությունը տեղի է ունեցել դարձյալ ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների միջև:

Ասում են՝ Արտաշատում բախվել են ՀՀԿ-ական Արայիկ Գրիգորյանի՝ Ավշարի Արայիկի և ՀՀԿ Արարատի տարածքային կառույցի ղեկավար Ալիկ Սարգսյանի կողմնակիցները:
Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի:

Լուրը ճշտելու համար՝ NEWSPRESS.am-ը կապ հաստատեց Ալիկ Սարգսյանի հետ: Վերջինս, պատասխանելով հեռախոսազանգին՝ հավանաբար այդ պահին իր կողքին գտնվող մեկին ասաց.

«Հիմա տե՛ս, զանգել են, հաստատ լրագրող է լինելու»: Ապա իմանալով, որ իսկապես լրագրող է՝ նեղսրտելով հավելեց. «Հա, դե իհարկե, գիտեմ, ասեցի չէ՞, լրագրող է… ախր ի՞նչ եք ուզում, ինչի՞ եք առավոտից զանգում, ես կարո՞ղ եմ գործերս թողնել ու միայն ձեր զանգերին պատասխանել: Ի՞նչ է եղել, դո՞ւք էլ ուզում իմանալ ինչի են իրար ծեծել»,-հարցեվ դիմեց նախկին ոստիկանապետը:

Դիտարկմանը, որ նախընտրական շրջանում Արարատի մարզում կարծես ծեծկռտուքները շատցել են, Ալիկ Սարգսյանը մի քիչ նեղսրտած պատասխանեց.

«Համարե՛նք շատ, համարե՛նք քիչ… սա ուղղակի անձնական միջադեպ է՝ աղջկա հետ կապված: Երկու հոգի իրար հետ աղջկա համար կռվել են: Սա կուսակցության հետ որևէ կապ չունի: Ո՞ր մարզն է դրանից պաշտպանված, ո՞ր մարզում աղջիկ չկա, որ տղան նեղացնում ա, բարեկամը գնում, պաշտպանում ա:  Ես չգիտեմ, էս դեպքում այդպես է եղել…»,-ասաց Ալիկ Սարգսյանը: Նա չբացառեց, որ նման դեպքեր կարող է էլի լինեն, բայց ընդգծեց, որ այդ դեպքը կուսակցության հետ կապ չունի:

«Ես հերքում եմ՝ սա կուսակցության հետ կապ չունի, քարոզարշավի հետ կապ չունի, ընտրության հետ կապ չունի՝ կարող եք այդքանը միանշանակ ֆիքսել: Որ մարզում ա, որ աղջիկ-տղայի պատմություն չի եղել կամ մի տղա չի զանգել մյուսին, ասել՝ քրոջս չնեղացնես. արա՛, նա էլ ասի՝ պետք ա, նեղացնում եմ … կարո՞ղ եք ասել որ մարզում չի եղել, որ Արարատի մարզի վրա եք ֆիքսվել»:

Նա նշեց, որ այս դեպքը իր հետ կապված է այնքանով, որ տղաներից մեկը իր վարորդի տղան է, և դեպքից անմիջապես հետո՝ եկել է իր հոր մոտ:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing