Լրահոս

Էդ ուզում ես թեթև պրծնե՞ս. Վարչապետի պատասխանը՝ մի բաժակ սուրճ խմելու առաջարկին

 

«Հանրապետական» կուսակցության նախագահի առաջին տեղակալ, վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ Գեղարքունիքի մարզում էր։ Այստեղ վարչապետին հարց ուղղեցին. «Եկող տարի՝ ընտրության «մոմենտով» դու կարա՞ս եղնիս վարչապետ, քանի որ սիրում ու հարգում ենք քեզ»։

Վարչապետն արձագանքեց. «Սենց ա՝ կարամ լինեմ, թե չէ, ձեզանից ա կախված, նենց որ հարցը քեզ տուր»։

Բնակիչները Կարեն Կարապետյանին առաջարկեցին գյուղապետարանում «գոնե մի բաժակ սուրճ հյուրասիրել», ինչին ի պատատասխան վարչապետն ասաց. «Էդ ուզում ես թեթև պրծնես, ես ուզում էի գալ ստեղ քեֆ անել»։

Գեղարքունիքի մարզի բնակիչներին Կարեն Կարապետյանն ասաց, թե ապրիլի 2-ը չափազանց կարևոր օր է, քանի որ դրանից է կախված վաղվա օրը։

«Մենք ծրագրերը ներկայացրել ենք, հստակ պատկերացնում ենք՝ ինչ անենք։ Որևիցե մեկին արհեստական դուր գալու խնդիր չենք դրել, չենք փորձել ականջը շոյել, որպեսզի մեզ ձայն տա։ Հստակ հայտարարել ենք էն, ինչի տակից դուրս ենք գալու», – մարզի բնակիչներին ասաց Կարեն Կարապետյանը։


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

Kara

Kara