Էդմոն Մարուքյանը կարող է ընտրվել գլխավոր դատախազ. ՀՀԿ-ն կողմ կլինի՞

38

politik.am — ՀՀ նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ձևավորման ընթացքում է:Փաշինյանի համար կարևոր է, թե ովքեր են լինելու ուժային նախարարները և այս պահին նշանակված է պաշտպանության նախարարը, ոստիկանության պետը և ԱԱԾ պետը: Փաշինյանի համար կարևոր է, թե ով կլինի գլխավոր դատախազը:

Գլխավոր դատախազի պաշտոնի համար Փաշինյանն ունի իր թեկնածուն, դա Էդմոն Մարքույանն է: Մեր աղբյուրների համաձայն, հատկապես այս օրերին քննարկվում է նրա թեկնածության հարցը: Սակայն գլխավոր դատախազ Փաշինյանը չի կարող նշանակել և հնարավոր փոփոխությունը պետք է կատարվի Ազգային Ժողովի միջոցով: Եվ եթե գործող դատախազը հեռանա իր պաշտոնից, ապա ԱԺ-ում մեծամասնություն կազմող ՀՀԿ-ին Փաշինյանը պետք է համոզի քվեարկել իր թեկնածուի օգտին:

Երկրում արդարության մթնոլորտը վերականգնելու համար շատ կարևոր է, թե ով է լինելու գլխավոր դատախազ: Նախկին իշխանությունների կողմից ընտրված անձը չի կարող լիարժեք գործել ժողովրդի վստահությունը վայելող իշխանությունների ընտրած ներքաղաքական կուրսին համապատասխան:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache