Լրահոս

Էդմոն Մարուքյանը «ԵԼՔ»-ը մանդատները վայր դնելու մասին…

 

ԱԺ ընտրությունների նախնական արդյունքներով՝ խորհրդարան անցած «ԵԼՔ» դաշինքը չի պատրաստվում մանդատները վայր դնել։

«Երբ ես ընտրվել էի, մի մանդատ ունեի, էլի այդ կոչերը հնչում  էին, եթե «ԵԼՔ» դաշինքը մանդատները վայր դնի, ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովում ընդդիմություն չի լինի», — «Ազատության» եթերում ասաց «ԵԼՔ» դաշինքը գլխավորող Էդմոն Մարուքյանը։

Նա նշեց, որ իրենք իրենց ընտրած 120 հազար և ավելի քաղաքացու համար պատասխանատու են։

«Մենք ինչպես կարող ենք այդ մարդկանց ձայնը, ովքեր հազար պրոբլեմի մեջով են անցել, ասենք նրանց ձայնը հեչ էական չի, չկա նման բան», — ասաց նա։

Էդմոն Մարուքյանն ասաց, որ մանդատները վայր դնելու մասին կոչերը ՀՀԿ-ից է։ «Որովհետև իրենք վախեցած են մեր ֆրակցիայից, խորհրդարանում շատ լուրջ ընդդիմադիր ֆրակցիա է ձևավորվել», — ասաց Է. Մարուքյանը։

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

aysor.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing