Լրահոս

«Ընդամենը» մարդկային կորուստներ ենք ունենալու

 

Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)` Lragir.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Իսկանդեր» զենքի կիրառման հավանականությանը հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում, ասել է. «Իսկանդերն» այն զենքն է, որ պետք է այնպիսի տեղ խփես, որ արդյունք ստանաս։

Եթե ասենք, նույն «Իսկանդերով» Հայաստանին խփեն, մենք ի՞նչ ենք կորցնելու, միայն մարդկային կորուստներ կունենանք, բայց իրենք Կիրովաբադում մեծ գործարան ունեն, որին կարելի է խփել, կարող ենք Մինգեչաուրին խփել, ու դա Ադրբեջանը կաթվածահար կանի»: Շատ տարօրինակ զգացողություններ են մարդուն պատում` Կոմանդոսի այս խոսքերից: Նախ, իր տրամաբանությամբ, մարդկային կյանքերը առանձնապես մի մեծ կորուստ չեն:

Թե որ «Իսկանդերով» խփեն, եղած-չեղած մարդկային կորուստներ ենք ունենալու: Դա` հեչ: Բայց ավելի հետաքրքիր է Արկադի Տեր-Թադևոսյանի մյուս միտքը: Ստացվում է, որ Հայաստանում խփելու բան չկա. այսինքն, գործարան չկա, կարևոր մի օբյեկտ, որը ադրբեջանցիները կփորձեին «Իսկանդերով» խփել:

Մի կողմից, թվում է, թե դա լավ է, բայց մյուս կողմից էլ նշանակում է, որ Հայաստանում տնտեսությունն այնքան սատկած վիճակում է, որ հակառակորդների «Իսկանդերների» համար հետաքրքիր ոչինչ չկա այստեղ: Մի կողմ թողնենք, որ Ատոմակայան էլ ունենք, ջրամբարներ էլ, խոշոր ՀԷԿ-եր էլ, բայց հպարտանալ նրանով, որ քո երկրում ոչինչ չունես, բացի մարդկային կորուստներից, համաձայնվեք, լավ չէ: Թե այդ դեպքում Կոմանդոսը ինչու էր ընտրարշավի ժամանակ կոչ անում ոչինչ չստեղծած ՀՀԿ-ի օգտին քվեարկել, դա էլ թողնենք իր խղճին:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

hayastan24.com

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

Kara

Kara