Լրահոս

Ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության՝ Վանաձորում տասնյակ քաղաքացիներ դուրս են եկել փողոց

 

1in.am Ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուն՝ այսօր Վանաձորում տասնյակ քաղաքացիներ դուրս են եկել փողոց, ուսանողները դասադուլ են հայտարարել և այս պահին շրջափակել են Հայկի հրապարակի մի հատվածը։

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով Վանաձորի ակցիային, տարօրինակ պատասխան տվեց․ «Զրուցեցի նրանց հետ, նրանք չգիտեին էլ, թե ինչին են դեմ և ինչի համար են պայքարում։ Իրենք մտածում էին վաղը նոր ընտրություններ են կայանալու։ Ակտիվ երիտասարդներ են, իրենք էլ կամաց կհասկանան, որ կեղծ օրակարգ է։ Ես իրենց բացատրեցի սահմանադրության նորմերով, որ իրականում սա ընտրություն չէ, այլ հաստատում է, որովհետև ընտրություն քաղաքացիները կատարել են անցյալ տարվա ապրիլի երկուսին»,-ասաց Մամիկոն Ասլանյանը։

Ըստ քաղաքապետի՝ ցուցարարների մի մասը ցրվել է, ՀԿ-ների ներկայացուցիչները, մոտ 20-25 հոգի, շարունակում են ցույցը, վանկարկումներ անում։

«Ես չեմ փորձել որևէ բան կանխել, երեխաները մոտեցան ինձ, խոսեցին և գնացին, մենք որևէ բան չենք փորձել կանխել, մենք երիտասարդների հետ միշտ ակտիվ շփման մեջ ենք։ Ինչ են անում էս երեխեքը, որ կանխենք»,-ասաց քաղաքապետը։

Իսկ թե ինչու է քաղաքապետը համարում կեղծ օրակարգ, քանի որ, նրա խոսքով, վաղը ընտրություն չկա, ընդամենը ԱԺ նիստ է, որտեղ հաստատվելու է կոալիցիայի ներկայացրած թեկնածուն։

 



Загрузка...

Հեղինակի մասին

Hing2