«Ընդդեմ Թոխմախի» օպերացիան շարունակվում է
«Հրապարակ» թերթը գրում է. «Էրեբունի վարչական շրջանի նորաթուխ ղեկավար Դավիթ Գրիգորյանը շարունակում է ազատվել Մհեր Սեդրակյանի մերձավորներից։
Ավելի վաղ ազատվել էր տեղակալից, առեւտրի, սպասարկումների եւ գովազդի, քաղաքաշինության եւ հողօգտագործման, կրթության, մշակույթի եւ սպորտի բաժինների պետերից։ Հերթը հասել է սոցիալական ապահովության, առողջապահության եւ ծրագրերի բաժնի պետին, որտեղ նշանակվել է Ստելլա Ավագյանը։
«Ընդդեմ Թոխմախի» օպերացիայի շրջանակներում ավելի վաղ ազատվել էին նաեւ նրա զավակները․ որդին՝ Կադաստրի կոմիտեի պետի տեղակալի պաշտոնից, դուստրը՝ մանկապարտեզի տնօրենի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
