Ընտրակաշառք տվողները դատապարտվելու են, հետո թող չասեն, թե դա քաղաքական հետապնդում է

47

Հայաստանի Հանրապետությունում բոլոր ընտրակաշառք տվողները դատապարտվելու են, և հետո թող չասեն, թե դա քաղաքական հետապնդում  է։ Այդ մասին այսօր՝ օգոստոսի 11–ին, Իջեւանում բնակչության հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բոլորը պետք է դատվեն, բայց խոսքը սրա մասին չէ, այլ նրա, որ քաղաքացին չպետք է թողնի, որ դրանք շենքից ներս մտնեն, փողով ընտրություն առնողները պետք է քաղաքականությունից դուրս մղվեն ընդհանրապես, որովհետև մի կիլո բրնձով ընտրություն կատարելով՝ դուք այդ մարդկանց լիազորում եք, որ ձեզ թալանեն: Մի թույլ տվեք, որ ձեզ թալանեն, հետո այդ փողերը ծախսեն, որ «Ֆեյսբուքում» ֆեյքեր բացեն, որ իրենց պաշտպանեն, որովհետև կենդանի մարդ չկա, որ իրենց պաշտպանի, մնացել է, որ իրենց պաշտպանեն ֆեյքերը, կամ նրանք, ում վրա իրենք կոմպրոմատ ունեն»,-հայտարարեց նա։

Փաշինյանը նշեց, որ այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, հետևյալ իմաստն ունի՝ ՀՀ ժողովրդի ձայնը լինելու է որոշիչ ՀՀ-ի տնտեսական, քաղաքական կյանքում, որ ՀՀ քաղաքացին այլևս չի համակերպվելու պարտությունների, անհավասարությունների, ապօրինությունների հետ, որ ՀՀ քաղաքացին այլևս լավատեսորեն է նայելու ապագային, որ ՀՀ քաղաքացին չի լինելու խնդրարկու, լինելու է պահանջատեր, չի լինելու աղքատ, լինելու է աշխատող, արարող ու բարիք ստեղծող:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache