Լրահոս

Ընտրապայքարի օգուտները

 

Որքան էլ նախընտրական Հայաստանում սուտն աներեւակայելի չափերի հասնի, որքան էլ «աղբը» ջրի երես ելնի, որքան էլ գործի դրվեն կրիմինալն ու հանրության ստորին շերտերը, միեւնույն է՝ այս շրջանում տեղի ունեցող գործընթացները նաեւ հասարակության հասունացման, առողջացման դեր են կատարում։ Այո, պատերազմի վտանգն օրեցօր աճում է, բայց այս օրերին ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի խաղաղության քարոզն օգտակար է եւ սթափեցնող։

«Ազատ դեմոկրատների» քարոզը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին, եւս դժվար է իրատեսականների թվին դասել, բայց լավ է, որ հանրության մեջ քննարկվեն այս հարցերը, եւ մարդիկ գեթ մի պահ մտածեն, որ ռուսական կայսրությունից տարանջատվելն անհնարին չէ, իրատեսական է։ Կոմունիստները բոլորին աշխատանք, սոցիալական ապահովություն, կոմունիստական դրախտ են խոստանում՝ հիշեցնելով, որ կար նման պետություն, որը փորձում էր դրանք իրականություն դարձնել։

Վատ չէ, որ մեր ժողովուրդն ավելի մեծ պահանջներ ներկայացնի իր իշխանություններին, քան մինչ օրս ներկայացրել է։ Դաշնակցությունը խոսում է արդարության մասին․ լավ է, որ իշխանությանը մաս կազմող ուժն անգամ գիտակցում է, որ մեզանում արդարության պակաս կա եւ արդար Հայաստան կերտելու անհրաժեշտություն։ Սա նաեւ իշխող Հանրապետականին ուղղված մեսիջ է։ ՀՀԿ-ն ու «Բարգավաճ Հայաստանը» խոսում են ներդրումներից, միմյանց հետ մրցում շատ ներդրումներ բերելու գործում։

Լավ է եւ մրցակցությունը, եւ ներդրումներ բերելու ձգտումը։ Անգամ եթե դրա մի մասը միայն իրականություն դառնա, մեր պետությունը կշահի։ «Հայկական վերածնունդն» էլ ավանդների վերադարձի, պայմանագրային բանակի հարցն է բարձրացնում։ Հատկապես վերջինը մեզ օդուջրի նման անհրաժեշտ է, եւ այդ ուղղությամբ քայլեր պետք է արվեն՝ եւ ինչքան շուտ, այնքան լավ։

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

hraparak.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

Kara

Kara