Թեստեր Հետաքրքիր

Ընտրեք նկարն ու իմացեք, թե որքան ուժեղ է ձեր էներգետիկան

 

Ձեր առջեւ հինգ ջրաներկ պատկեր է: Նայեք եւ որոշեք, թե կոնկրետ ո՞ր նկարով կզարդարեիք ձեր աշխատավայրը: Ենթագիտակցությունն ընտրություն կատարելով՝ կմատնի ձեր անձնական բնութագիրը, ինչպես նաեւ կմատնանշի ձեր ուժեղ ու թույլ կողմերը:

1. 


2. 


3. 


4. 


5. 

Եթե ընտրել եք առաջին նկարը


Ուշադրություն դարձրեք գույներին. սառը կապույտ, որին ավելանում են վարդագույնն ու մանուշակագույնը, այսինքն՝ գույներ, որոնցում առկա է կարմիրը: Սա նշանակում է, որ գործերը դուք սկսում եք սառը գլխով, բայց էնտուզիազմը ձեզ հաճախ կարող է իրականությունից հեռացնել: Օրինակ՝ աշխատելով մի նախագծի վրա, դուք կարող եք բոլորովին այլ ուղղությամբ գնալ եւ մոռանալ սկզբնական առաջադրանքի մասին: Բայց այդպիսի որակը հաճախ նաեւ օգտակար է: Այն թույլ է տալիս եռանդով անել այն, ինչ իսկապես ձեզ դուր է գալիս:
Ավելի շուտ դուք չեք սիրում միօրինակ աշխատանքը: Դուք ուժեղ էներգետիկա ունեք, բայց ձեզ չի բավարարում կենտրոնանալու կարողությունը: Արդյունավետ կարող է լինել բոլոր գործերի պլանավորումը: Բացի այդ՝ խորհուրդ է տրվում զբաղվել մեդիտացիայով, որը կօգնի վերականգնել ուժերն ու կենտրոնանալ:
Եթե ընտրել եք երկրորդ նկարը


Աշխատանքը ձեզ համար բնական, բայց առանձնապես ուրախալի զբաղմունք չէ: Բայց, միաժամանակ, դուք միշտ անում ենք ձեզնից կախված ամեն ինչ: Հնարավոր է՝ ինչ-որ առումով աշխատասեր եք: Դուք գնահատում եք կոլեկտիվն ու լավ ընկերներ ունեք աշխատավայրում: Տոներն ու կորպորատիվ միջոցառումները ձեզ հաճելի են: Դրանցից լիցքեր եք ստանում որոշ ժամանակի համար:

Սա նշանակում է, որ ձեր էներգիան բավական արագ է ծախսվում: Ժամանակ առ ժամանակ դուք ստիպված եք այն վերականգնել: Եթե հաճախ եք ուժերի անկում կամ անքնություն զգում, բաց մի թողեք իրավիճակը: Ձեզ կօգնեն ժամանակին հանգիստն ու հաճելի երաժշտությունը:
Եթե ընտրել եք երրորդ նկարը
Դուք միանգամից շատ գործ եք վերցնում ձեզ վրա եւ, ամենայն հավանականությամբ, թիմի ակտիվ անդամն եք կամ ղեկավարը: Դուք կարողանում եք աշխատել արագ, բայց որակով: Ինչ վերաբերում է թերություններին. դուք, հավանաբար, չափազանց անհանգիստ եք, հատկապես, եթե գործ ունեք փողի հետ: Ձեր գործունեությունը մինչեւ վերջին մանրուքը կանոնակարգված է, եւ դուք կարողանում եք ճիշտ պահը գտնել՝ ձեր առաջարկությունները ներկայացնելու համար: Հնարավոր է՝ միշտ չեք ակտիվիստ, բայց ձեր աշխատասիրությունն ու ջանքերը տեսանելի են շատերին:
Չի կարելի ասել, որ դուք ուժեղ էներգիա ունեք, բայց այն միշտ կայուն է: Ձեր էներգիան ակտիվ ծախսվում է, բայց դուք միշտ կարողանում եք ժամանակ գտնել լրացնելու համար: Ձեզ լավ պրոֆեսիոնալ եք համարում եւ իրականում այդպիսին էք: Կարողանում եք սովորել, բայց չեք սիրում, երբ ձեր գործին խանգարում են: Ներաշխարհի ներդաշնակությունը պահպանելու համար ակտիվ հանգստի կարիք ունեք, որը պետք է ուղեկցվի լիարժեք քնով:

Եթե ընտրել եք չորրորդ նկարը

Ձեր մասին լավ կարծիք ունեք եւ բավարար մտադրություններ՝ առաջ գնալու համար: Թերություններից է այն, որ հաճախ եք աչք փակում ճշմարտության վրա: Ձեր բնական իմպուլսիվությունը թույլ է տալիս գաղափարներ առաջարկել եւ աշխատանքն ավելի արագ կատարել, քան մյուսները: Դուք փորձում եք խուսափել կամ ապագային թողնել մանր գործերը, քանի որ դրանք մեծ էներգիա են պահանջում: Հապճեպ մշակումներից հետո կարող են թերություններ մնալ: Բայց դուք մանրուքներին ուշադրություն չեք դարձնում, ձեզ համար կարեւորն ինքնին գաղափարն է:
Շատ հաճախ նման մարդիկ ակտիվ են եւ կարող են լինել մրցույթների ու տոների կազմակերպիչ, կարողանում են առօրյա կյանքին գույներ հաղորդել: Ձեր էներգետիկան չափազանց անկայուն է, եւ ձեր ներքին ուժերն այնքան էլ մտածված չեք օգտագործում: Հենց դրա հետ էլ կարող են կապված լինել ձեր խնդիրները:
Եթե ընտրել եք հինգերորդ նկարը

Ձեր հեղինակությունը կարող է փակ կամ բաց լինել, բայց դա ակնհայտ է: Այդ ամենը՝ շնորհիվ գործողությունների չափավորության եւ ինքնավստահության: Հավանաբար, ձեզ համարում են աշխատանքով տարված, սակայն իրականում դուք այն կարծիքին եք, որ ամեն ինչն իր ժամանակն ունի. աշխատավայրում պետք է աշխատել, իսկ տանը՝ հանգստանալ եւ լինել ընտանիքի հետ: Մարդիկ կարող են ձեր մեջ պերֆեկցիոնիզմ նկատել, հատկապես որ ստանձնելով գործը, դուք այն կատարում ենք 100% որակով՝ թեկուզ առանց շտապելու:
Դուք վստահ շարժվում եք դեպի ձեր նպատակը եւ, այսպես թե այնպես, կհասնեք դրան, քանի որ բավականաչափ պրոֆեսիոնալիզմ եւ տոկունություն ունեք: Էներգետիկ պահուստի առումով դուք այն մարդկանցից եք, ովքեր դանդաղ են կուտակում ուժերը եւ արդյունավետ են ծախսում դրանք: Ձեզ արագ կօգնեն վերականգնվել ֆիզիկական ակտիվությունը, առավոտյան վարժությունները, յոգան:


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing