Լրահոս

«Ընտրում ենք ռազմագերու կարգավիճակը». «Սասնա ծռերը» հանձնվում է

 

Քիչ առաջ «Առաջին լրատվական» զանգահարեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը՝ հանդես գալով հայտարարությամբ, որը մասամբ ներկայացնում ենք:

Ոստիկանությունը այս վերջին օրերի ընթացքում ռեժիմը որդեգրել էր մարտիկներին շարքից հանելու մարտավարություն, ոտքից հարվածելու միջոցով, այսօր արդեն մեր ընկերոջը կրծքավանդակից վիրավորեցին: Մենք թվով էապես նվազել ենք, մոտավորապես 20-ն ենք մնացել, երեկ գիշեր գրոհի փորձ  ձեռնարկեցին, մեքենայով պատը ջարդեցին, հետո կանգնեցրին, ինչ-ինչ նկատառումներով փորձեցինք երկխոսության մտենլ իրենց հետ: Այսօր ինտենսիվ կրակոցներ հնչեցին, ձայնային ռումբերից, զրահատեխնիկայով ներխուժեցին տարածք:

Առաջացած իրավիճակում ունենք երկու տարբերակ՝ մարտի բռնվել ոստիկանության և այլ ծառայողների հետ, երկուստեք ծանր կորուստներ ունենալ, հեղելով այն մարդկանց արյունները, որոնք քիչ առնչություն ունեն այս ռեժիմի կայացրած որոշման հետ, մյուսը՝ չգնալ արյունահեղության և շարունակել պայքարը, մնալ ռազմագերու կարգավիճակում, շատ ծանր որոշում էր մեր համար, որոշեցինք ընտրել ռազմագերու կարգավիճակը:Մեր առաքելությունը համարում ենք կատարված:

Ժողովրդական ընդվզումը համարում ենք կատարված, կա ժողովրդական շարժում, նոր զոհեր չտալու համար,մեր դեմ կանգնած են մարդիկ, որոնք պարտականություն են կատարում, որոշեցինք, որ այդ մարդկանց արյունը չենք ուզում, ռազմագերու կարգավիճակով շարունակում ենք պայքարել, մեր կյանքը ոչինչ ենք համարում: Ժողովրդական ընդվզումը շարունակվում է, մեր ժողովուրդը պետք է պայքարի, սա ազգային ազատագրական պայքար է: Չենք թողնի որ մեր երկիրը դառնա ռուսական նահանգ: Զգում ենք ժողովրդի շունչը, հաղթանակը մոտ է, կոչ ենք անում հայ ժողովրդին որոշումը ընդունել՝ դրական քայլ և շարունակելով պայքարը հետևել բանտից մեր կոչերին:

Հայ ժողովրդի արգանդը չի չորացել, մենք ընդամենը կայծն ենք տվել, ժողովուրդը կշարունակի:

Ցավոք, այդպես չեղավ. ժողովուրդը մի քիչ դանդաղ շարժվեց և ունեցանք այս հանգուցալուծումը, բայց թող դա չընկճի մեր ժողովդրին: Հաստատակամ ենք շարունակելու ենք մեր պայքարը: Հեղափոխականները հայտնվում են բանտերում, հետո հաղթանակած դուրս գալիս: Դա էլ է պայքարի մի ձև: Սիրում ենք ձեզ հայ ժողովուրդ, մեզ ոչինչ չի կարող բաժանել, չենք ուզում արյուն թափվի, չենք կարող զենք բարձրացնել այն զինվորի վրա, որ հրաման է կատարում, թեև սխալ հրաման է, թող այս պայքարը, մեր զոհաբերությունը դառնա սնուցիչ այն արմատին որը ծիլ է տալու նոր պայքարի:

Զենքը 20:00-ին վար կդնեք դուրս կգանք և արյունահեղության չենք գնա: Համոզված ենք՝ շուտով նորից հանդիպելու ենք»:

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

armhing