Լրահոս

«Ընտրությունների նժարին դրված է ոչ միայն իշխանության, այլև Արցախի հարցը»

 

Ընտրությունների նժարին դրված է ոչ միայն Հայաստանի իշխանության հարցը, այլև՝ անկախությունից ի վեր մեր կոկորդի ոսկոր հանդիսացող Արցախի հարցը: NEWSPRESS.am-ի թղթակցի հետ զրույցում իր տեսակետը հայտնեց «Հայ ազգային կոնգրեսի» անդամ, ակտիվիստ Վարդան Հարությունյանը:

Նա դժվար է պատկերացնում որևէ հայի, ով Արցախը չդիտարկի Հայաստանի ամբողջականության մեջ: Միևնույն ժամանակ, Վարդանը նկատում է՝ անցյալ տարվա ապրիլյան քառօրյա պատերազմը կոտրեց Արցախի ստատուս-քվոյի կարգավիճակն ու ամբողջովին փոխեց իրավիճակը:

«Մենք՝ հասարակությունը, պետք է մի բան լավ հասկանա ու հիշի՝ անցյալ տարվա ապրիլի երկուսից հետո, ստատուս-քվոն կոտրվել է»,- ասում է կոնգրեսականը՝ հավելելով, որ այս պահը պետք է օգտագործել և միջազգային հանրությանն ապացուցել, որ մենք խաղաղություն ենք ուզում:

«Մենք գտնվում ենք դիվանագիտական շատ թույլ դրության մեջ այս պահին ու եթե մենք հիմա չգնանք խաղաղության ճանապարհով, ապա մենք միջազգային հանրության համակրանքը չենք կարող շահել, ու Ադրբեջանն օգուտ կքաղի իրավիճակից: Անկախ Ադրբեջանի ցանկություններից՝ առաջինը մենք պետք է միջազգային հանրությանը ցույց տանք մեր պատրաստակամությունը, որ մենք ուզում ենք գնալ խաղաղության, ու եթե Ադրբեջանը չհամաձայնվի՝ մենք մենակ չենք մնա»,- նշում է մեր զրուցակիցը և հավելում. «Երբ ասում ենք խաղաղություն՝ մարդիկ հող տալ են հասկանում, բնականաբար, խոսքը հող տալու մասին չէ»,- եզրափակեց նա:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing