Լրահոս

Էջմիածնում գիշերը կրակոցներ են հնչել. կա երկու զոհ. նոր մանրամասներ

 

Այս գիշեր սպանություն է տեղի ունեցել Էջմիածնում։ Կրակոցներ են արձակվել Էջմիածնի Անդրանիկի թաղամասում՝ «Տոյոտա Լանդ Կրաուզեր» ավտոմեքենայի ուղղությամբ, որի մեջ գտնվող վարորդն ու ուղևորը տեղում մահացել են։ «Փաստինֆո»ի տեղեկությունները հաստատել են ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ դեպքի մասին ահազանգն ստացվել է ժ.00.20-ի սահմաններում։

«Նախնական տվյալներով՝ ժ.00.10-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Անդրանիկ թաղամասում կրակահերթ է բացել «Տոյոտա Լանդ Կրաուզեր» Ա 001 ՕԽ 93 ՌԴ պ/հ-ով ա/մ-ի ուղղությամբ, որի արդյունքում ա/մ-ի վարորդը՝ ծնված 1981թ., և ուղևորը՝ ծնված 1973թ., ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել են:

Դեպքի վայրի զննության ժամանակ նշված ա/մ-ի հարակից տարածքից հայտաբերվել են 23 հատ 7.62 մմ տ/չ-ի և 12 հատ 5.45 մմ տ/չ-ի պարկուճ, իսկ ա/մ-ի սրահի զննությամբ՝ վարորդի կողքի նստատեղի ներքևի հատվածից հայտաբերվել է «Սայգա-ՄԿ 7.67-39մմ» գրառմամբ և Ն-07132847 համարի ինքնաձիգ և ինքնաձիգի 2 պահունակ, որոնց մեջ առկա են ընդհանուր 15 հատ 7.62 մմ տ/չ-ի փամփուշտ:

Դեպքի առթիվ սեպտեմբերի 12-ին Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Ձեռնարկվում են ակտիվ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ»։

Քննչական կոմիտեից հավելեցին, որ սպանվել են Արմավիրի մարզի բնակիչներ` 1973 թ. ծնված Կարեն Դավթյանը և 1981 թ. ծնված Լևոն Ավետիսյանը:

Մեր տեղեկություններով՝ Կարեն Դավթյանը քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկու ընկերն է:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing