ԷԼ ՉՈՒՂԱՐԿԵՔ ՁԵՐ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

0

hraparak.am  — Մի քանի օր է իրավապահներն իրար հերթ չտալով հաղորդագրություններ են ուղարկում տարբեր հասցեներով՝ ԶԼՄ-ներին, ՀԿ-ներին, տարբեր անձանց։ Հավանաբար ինչ որ «մեյլ-լիստ» ունեն եւ բոլորին «ռասսիլկա» են անում։ Այնպես որ ողջ օրը մեկը մյուսի ետեւից ստանում ենք ոստիկանության, դատախազության, ՀՔԾ-ի, արդարադատության նախարարության, տարբեր կառույցների հաղորդագրություն-սպառնալիքները՝ այսքան մարդ բերման ենթարկվեց, այս օրենքն են խախտում ցուցարարները, կոչեր՝ հանգստանալու եւ տուն գնալու եւ այլն։ ծ

Հավանաբար այս հաղորդագրությունները լցրել են Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանի համբերության բաժակը եւ նա դատախազության հերթական հաղորդագրության արձագանքել է պատասխան-նամակով․

«Էլ չուղարկեք խնդրում եմ այս ինձ ձեր հաղորդագրությունները, Սերժիկին համոզեք՝ տուն գնա:

Ես ձեզնից լավ գիտեմ ինչ է տեղի ունենում փողոցներում:

Հա՞, ջան

Լեւոն Բարսեղյան»։




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache