Ընկույզը երազում (երազահան)

0

Եթե տեսել ես, որ ընկույզ ես ջարդում և դժվարությամբ ես միջուկը հանում, մասնակից ես մի խառն ու տհաճ գործի, ինքդ քո մեջ երկփեղկվել ես, միշտ մտածում ես հեռանալ այդ գործից, բայց չես կարողանում, քանի որ մեջը մի փոքրիկ շահ ունես: Երազդ հուշում է, որ հեռանաս այդ գործից, այլապես կյանքդ դառնանա պիտի:
Եթե ընկույզ ես ջարդում, և մեկը մյուսի հետևից փուչ են դուրս գալիս, պիտի հուսախաբություններ ունենաս, հիսաթափվես քո մի քանի մոտիկ մարդկանցից, որոնց անվերապահորեն հավատում էիր:
Եթե ընկույզ ես ուտում, հաղթահարես պիտի քեզ տանջող հիվանդությունը, լիովին առողջանաս պիտի և հասնես գոհացնող հաջողությունների:

Տառերի ցանկն այստեղ


Բաժանորդագրվեք և ստացեքհրապարակումների ծանուցումները