Երազահան Կ

10 457

Տառերի ցանկն այստեղ

ԿԱՀՈՒՅՔ
Երազում կահույք տեսնելը նշանակում է կյանքի դասավորում, նրա բարեհաջող ընթացքը։ Երազում ձեր տան կահույքը որքան լավ և ճոխ լինի, այնքան բարեկեցիկ կլինի ձեր վիճակը։ Երազում նոր կահույքը հնով փոխարինելը նշանակում է հարազատ մարդու ճահ։

ԿԱՂ
Երազում կաղ լինելը նշանակում է գործերում խոչընդոտների հանդիպել։ Երազում կաղ մարդու տեսնելը նշանակում է գործերի հետաձգում։

ԿԱՄՈՒՐՋ

ԿԱՅԱՐԱՆ
Երազում երկաթգծի կայարան տեսնելը նշանակում է հարազատ մարդու ժամանում։ Կայարանում գտնվելը նշանակում է, որ դուք շուտով ճանապարհորդության կմեկնեք։

ԿԱՆԽԱՎՃԱՐ ՍՏԱՆԱԼ

ԿԱՇԻ
Երազում կաշի տեսնելը կամ կրելը եկամտաբեր գործի կամ խոշոր շահումի նշան է։ Երազում մաշկի վրա կաշին զգալը նշանակում է եկամուտ և տանն առատություն։ Սեփական մաշկը տեսնել գեղեցիկ, հարթ և մետաքսանման գոհունակության, ուրախության և ստեղծագործական հաջողության նշան է. իսկ թառամած, կնճռոտվածևչոր մաշկը՝ անհաջողության։

ԿԱՌՈՒՑԵԼ
Երազում ինչ որ բան կառուցելը նշանակում է մեծ եկամուտներ։ Մեծ
շինարարություն սկսելը մեծ հույսերի նշան է։

ԿԱՏԱՂՈՒԹՅՈՒՆ
Եթե երազում դուք կատաղել եք և չեք կարողանում կառավարել ձեր արարքները, ապա ձեզ սպասվում են շատ դժվարություններ, դուք կարող եք դառնալ դժբախտ պատահարի զոհ։

ԿԱՏՈՒ
Երազում կատուն նշանակում է գողեր, խաբեբաներ, նախանձախնդիր մարդիկ։ Երազում կատվաձագեր տեսնելը նշանակում է հիվանդություն։ Սև կատու տեսնելը դժբախտության նշան է։

ԿԱՐԱԳ,ՅՈՒՂ
Երազում թափված յուղ տեսնելը կամ յուղով պատված լինելը լավ ժամանցի, նորությունների, հանդիպման, նվերների ստացման մասին է վկայում։

ԿԱՐԴԱԼ
Երազում կարդալը նշանակում է կարևոր տեղեկատվություն կամ նորություններ ստանալ, որոնք ձեզ կնպաստեն դժվարին կացությունից դուրս գալուհամար։

ԿԱՐԵԼ
Երազում կտոր ձևելը բաժանման, ամուսնալուծության, վիճաբանության նշան է։ Երազում վաղուց սկսած կարն ավարտելը նշանակում է գործերի բարեհաջող ավարտ։

ԿԱՐՏՈՖԻԼ
Երազում կարտոֆիլ տեսնելը նշանակում է, որ դժվար ժամանակներ են սկսվում:
Եթե կարտոֆիլը ուտում ես երազում, նշանակում է , որ շուտով կքաղես երկար աշխատանքիդ պտուղները:
Եթե տնկում ես կարտոֆիլ, ապա քեզ սպասվում է նոր հարաբերությունների սկիզբ: Եթե կարտոֆիլը փչացած է , ապա սպասվում է բաժանություն:

ԿԱՐԿՈՒՏ
Երազում կարկուտը նշանակում է ծրագրերի խափանում, սպասելիքների չիրականացում կամ անսպասելի վտանգ։ Եթե կարկուտը ուրախության զգացում է պատճառում ձեզ, ապա երազը կանխատեսում է գործերի բարեհաջող ընթացք և հաջողություն։

ԿԵՆԴԱՆՈՒ ՄԱԶ (ԲՈՒՐԴ)

ԿԵՆԴԱՆՈՒ ԿԵՂՏ (ԹՐԻՔ,ԾԵՐՏ)

ԿԵՂԾ
Երազում կեղծ փաստաթղթերից օգտվելը նշանակում է մեծ վտանգ կամ հետապնդում արդարադատության կողմից։

ԿԵՐՈՒԽՈՒՄ ԱՆԵԼ
Երազում մասնակցել ուրախ կերուխումի կամ տեսնել գինովցած մասնակիցների նշանակում է, որ դուք մեծ կորուստ կունենաք կամ կհիվանդանաք։

ԿԻՆ
Կնոջ վերաբերյալ յուրաքանչյուր երազը վեճերի նախանշան է։ Երազում կինն ինքն իրեն մերկ տեսնելը անարգանքի և նվաստացման նշան է։ Երազում կնոջը համբուրելը տխրության և հիասթափության նշան է։ Աղոթող կին տեսնելը դժբախտության մեջ մխիթարանքի նշան է, հղի կին տեսնելը՝ հոգսերի, երեխան գիրկը կին տեսնելը՜ մեծ հոգսերի և դժվարությունների նշան է։

Երազում երեխան գրկին կին տեսնելը նշանակում է տան հարմարավետություն,ամուսինների միջև ջերմ հարաբերություններ:Հնարավոր են լավ նորություններ հեռվից:Եթե կինը երազումտեսնում է իրեն ավելի փոքր տարիքում,ապա նրան կմեղադրեն որոշ մարդկանց նկատմամբ քծնելու և սանձարձակության մեջ:

ԿԻՏՐՈՆ
Երազում բերքով լի կիտրոնի ծառ տեսնելը խանդի կամ նախանձի նշան է։ Երազում կիտրոն տեսնելը նշանակում է ապրումներ, սուգ, վիշտ, տխրություն։

ԿԻՍԱՇՐՋԱԶԳԵՍՏ
Եթե երազում կինը կիսաշրջազգեստ է փորձում նշանակում է նոր սիրային
արկածներ։ ժանյակներով կիսաշրջազգեստը երջանիկ սիրո նշան է։ Կեղտոտ, պատռված կիսաշրջազգեստը նշանակում է վիրավորանք։
ԿԿՈՒ
Երազում ձայն հանող կկուն միայնության և դժբախտ ընտանեկան կյանքի նշան է։

ԿՂԱՆՔ
Մարդու կղանք տեսնելը նշանակում է փող, հարստություն,գործերում հաջողություն: Կղանքի մեջ թաթախվել ՝ լավ ապրելակերպ,ձեռքում բռնել՝ հաճույք:Կեղտոտել՝ մեծ գումար կորցնել կամ ծախսել, դիարեան (փորլուծություն) ՝կորուստներ:

ԿՄԱԽՔ, ԳԱՆԳ
Երազում կմախք կամ գանգ տեսնելը նշանակում է անհաջողություն, գործերի կամ հարաբերությունների անհաջող ավարտ։

ԿՅԱՆՔ Երազում ուրիշի կյանք տեսնելը նշանակում է փոփոխություն։

ԿՈԼԵԳԱ (ԳՈՐԾԸՆԿԵՐ)

ԿՈԿՈՐԴԻԼՈՍ
Երազում կոկորդիլոսը նշանակում է մոտ ընկերներից ինչ-որ մեկի կողմից դավաճանություն: Խուսափեք օտարների և մտերիմների մետ ձեր գաղտնիքները բացահայտելուց և բացեիբաց զրույցից: Կոկորդիլոսի մեջքին առաջ շարժվելը նշանակում է տհաճություն, որի դեմ դուք համառորեն ու արիաբար կպայքարեք: Կոկորդիլոսին կերակրել նշանակում է , որ դուք հարթում եք հարաբերությունները ինչ-որ տհաճ մարդու հետ, բայց կարճ ժամանակով, թուլանալ չի կարելի:

ԿՈՇԻԿ
Երազում կոշիկ տեսնելը նշանակում է ճանապարհ կամ աշխատանքի բնույթ, իսկ զույգ կոշիկ տեսնելը նշանակում է, որ դուք ձեր կյանքով բավարարված չեք և զուգընկեր եք փնտրում։ Նոր, թանկարժեք, հարմարավետ կոշիկ տեսնելը նշանակում է, որ ձեր կյանքը բարեհաջող կերպով կդասավորվի։ Եթե տեսել եք, որ ձեր կոշիկը վնասվել է, պատռվել է և այլևս հնարավոր չէ կրել այն, ապա ձեր կյանքում սպասվում են փոփոխություններ դեպի վատը։

ԿՈՆ
Երազում կոն հավաքելը նշանակում է հարստություն կամ մեծ գումարի ստացում իրադարձությունների բարեհաջող ընթանալու արդյունքում։

ԿՈՆՅԱԿ
Կոնյակ գնելը նշանակում է , որ դուք համառություն կցուցաբերեք նպատակին հասնելու համար:

ԿՈՆՖԵՏ
Երազում կոնֆետ տեսնելը կանխատեսում է հաճույք, հաճելի նորություն, հաճելի մարդկանց հետ հանդիպումներ և կյանքի վայելում։ Երազում թթու կամ դառը կոնֆետ ուտելը վատ նշան է։

ԿՈՍՏՅՈՒՄ (ՊԻՋԱԿ)

Տղամարդու պիջակ տեսնելը նշանակում է փողային կորուստ: Հակառակ սեռի ներկայացուցչի կոստյում տեսնելը 2 սեռի համար էլ նշանակում է սեռական անբավարարվածություն: Դիամակահանդեսային կոստյում տեսնելը նշանակում է գործերի տարօրինակ շրջադարձ, անհավատալի լուրեր: Նոր կոստյում գնելը փառք ու պատիվ է:

ԿՍՄԹԵԼ
Եթե երազում ձեզ կսմթում են, ապա պետք չէ հավատալ անտեղի բամբասանքներին։ Երազում ինքներդ ձեզ կսմթելը նշանակում է, որ ձեզ ցանկանում են խաբել։

ԿՏՈՐ
Երազում կտոր գնելը նշանակում է ձեզ սպասվում է հաճույք։ Երազում կտոր չափելը նշանակում է ճանապարհ։ Թանկարժեք կտորը կանխատեսում է բարձր պաշտոն, ապահովված կյանք, բարեկեցություն, հարստություն, բարենպաստ ճանապարհորդություն։ էժանագին և կոպիտ կտորը աղքատության, կարիքի, հիասթափության նշան է։

ԿՏՐԵԼ
Երազում կտոր կտրելը նշանակում է տոնակատարության մասնակցություն։ Երազում ինչ որ բան կտրել և դեն նետելը նշանակում է հարաբերությունների խզում կամ ինչ որ աշխատանքի ավարտ։ Երազում ավելորդություն կտրելը կանխատեսում է ավելորդ ծախսեր։

ԿՐԱԿ
Երազում կրակ տեսնելը նշանակում է բռնկուն բնավորություն, վեճեր, չարություն, վտանգ, եթե կրակն անսպասելի է հայտնվում ձեր երազում։ Եթե երազում փորձում եք պահպանել այդ կրակը և չթողնել, որ այն մարի, ապա այդ կրակը խորհրդանշում է կյանքի, երջանկության, բարեկեցության համար մղվողձեր պայքարը։

ԿՐԱԿԵԼ
Երազում կրակի ձայն լսելը վտանգի, անհաջողության նշան է։ Ինքներդ կրակելը նշանակում է վիրավորանք, անարգանք։ Նշանակետին դիպչելը հաջողության նշան է, իսկ վրիպելը՝ հիասթափության։

ԿՐԻԱ
Երազում կրիա տեսնելը համբերության, դանդաղ իրադարձության նշան է:

ԿՈՒՍՈՒԹՅՈՒՆ
Եթե երազում տեսել եք կույսի, ապա դա նշանակում է նոր գործի սկիզբ:Եթե երազում դուք ույս եք, դա նշանակում է , որ չեք կարողանում ռեալ գնահատել իրավիճակը:Եթե աղջիկը տեսնում է երազում , որ կորցրել է կուսություն, դա նշանակում է , որ պետք է խուսափի թեթևամիտ արարքներից իր վարկանիշը չփչացնելու համար: Եթե տղամարդն է տեսնում, որ իր սիրելին կորցրել է կուսությունը, ապա դա չի նշանակում, որ դա իրականում այդպես է , այլ հակառակը, իրականում այդ աղջիկը մաքուր է և անապական: Եթե կինը տեսնում է , որ երազում կույս է նշանակում է սխալ ընտրություն է կատարել և իր ամուսինը բոլորովին այն տղամարդը չէ, ով նրան անհրաժեշտ է :

 

Տառերի ցանկն այստեղ



Загрузка...