Երազահան Ն

6 115

Տառերի ցանկն այստեղ

ՆԱԽԱԳԱՀ
Երազում նախագահին տեսնել նշանակում է դուք ինքներդ ձեզ համար հեղինակություն եք: Նշանակում է նաև վերահսկողություն և առաջատարի կերպար:

ՆԱԽԱՍԵՆՅԱԿ

Նշանակում է ինչ-որ խաբեություն կամ հիասթափություն:

ՆԱԽԱԶԳԱՑՈՒՄ
Երազում վատ նախազգացումը կիրականանա իրական կյանքում։

ՆԱԽԿԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ (ԿՈԼԵԳԱ)

ՆԱԽԻՐ
Ամենաբարի երազներից է: Սպասածդ հաջողությունները գալու են դանդաղ, բայց հիմնավորապես: Մեծ հարստության պիտի տիրանաս և շռայլորեն այն կիսես մերձավորներիդ ու բարեկամներիդ հետ, սակայն դրանից հարստությունդ չի նվազելու:

ՆԱՄԱԿ
Երազում նամակ տեսնելը նորության նշան է։ Նամակ կարդալը և լավ նորություններ իմանալը նշանակում է լավ նորություններ ստանալ։

ՆԱՊԱՍՏԱԿ
Նապաստակը երազում կյանքի իրադարձությունների բարի շրջադարձ է նախատեսում: Հավատարմության և սիրո նշան է ամուսնության մեջ: Եթե նապաստակը կորել է, ուրեմն ձեռքից բաց եք թողել հաջողություն և շանս:

ՆԱՎ
Նավերի մասին երազները փոփոխության նշան են, նավերը հանդիսանում են երազանքների իրականացման խորհրդանիշ։

ՆԱՎԱԿ
Երազում նավակով լողալը դժվարությունների և գործերում խոչընդոտների նախանշան է։ Պարզ, մաքուր ջրի մակերեսով նավակով հեշտությամբ սահելը բարեկեցության և հանգստության նշան է։ Եթե նավակը շրջվել է կամ վնասվել է, ապա սպասվում են դժբախտություններ և անհաջողություններ։ Ձեր ուղղությամբ շարժվողնավակը հաջողության նշան է։

ՆԱՎԱՀԱՆԳԻՍՏ
Պիտի այցելես մի հեռավոր ու անծանոթ երկիր, որ առաջին օրերին անչափ դուր է գալու քեզ: Մտածես պիտի ան գամ մեկընդմիշտ այնտեղ մնալու մասին: Սակայն հետա գայում պիտի ականատես լինես այնպիսի դժբախտությունների, այնպիսի դժվարությունների պիտի հանդիպես, որ վերադառնաս պիտի քո երկիրը:

ՆԱՎԹ
Եթե երազում նավթ ես տեսել կամ ինչ-որ բանից նավթի հոտ ես առել, լուրջ տհաճություններ են սպասում քեզ, խախտվի պիտի կյանքիդ բնականոն ընթացքը, ինչ-որ անհայտ մարդիկ պիտի աշխատեն սեփականացնել աշխատանքիդ եկամուտները: Բայց այդ ամենը պիտի անցողիկ լինի, շուտով ամեն ինչ պիտի մտնի իր նախկին հունի մեջ:
Եթե նավթի ճրագ ես տեսել, երկար ընդմիջումից հետո պիտի վերադառնաս քո ծննդավայրը:

ՆԱՐԳԻԶ
Պաշտոնի բարձրացում պիտի ունենաս, պիտի հայտնվեն նոր բարեկամներ ու ընկերներ, որ առիթը բաց չթողնելով գովեր գեն պիտի քեզ: Երազդ հուշում է, որ չհավատաս նրանց գովեստներին, այլապես շուտափույթ անկում է սպասվում քեզ:

Նարգիզը փառասիրության և ինքնահիացման խորհրդանիշն է։

ՆԱՐԻՆՋ
Շրջապատումդ պիտի հայտնվի հեռավոր երկրից եկած մի հմայիչ, գեղեցիկ կին (տղամարդ), որին իսկույն պիտի սիրահարվես, արժանանաս նրա բարեկամությանը, բայց ոչ ավելին: Երազդ հուշում է, որ հեռու մնաս նրանից, ընթացք չտաս զ գացմունքներիդ, այլապես հետո շատ պիտի տանջվես ու կարոտես նրան:

ՆԵՏ
Թշնամիներ ունես, որ ամեն կերպ փորձում են վնասել քեզ, խոցել արժանապատվությունդ, քեզ պահել իրենց հսկողության տակ: Բայց նրանց գործողությունները այնքան բացահայտ են, այնքան միօրինակ, որ ամեն անգամ վրիպեն պիտի, չկարողանալով որևէ լուրջ վնաս հասցնել քեզ:

ՆԵՐՈՒՄ
Երազում ինչ որ մեկին ներելը նշանակում է, որ դուք շուտով ավարտին կհասցնեք գործերը կամ կխզեք որոշ հարաբերություններ։

ՆԺԱՐ
Որոշ երազահաններ ելնելով այն հան գմանքից, որ հին հունական դիցաբանության մեջ արդարադատության աստվածուհու ձեռքին կշեռք է, գուշակում են, որ նման երազ տեսնողը շուտով կան գնի պիտի դատարանի առաջ: Բայց միշտ չէ, որ այդպես է: Նման երազը կարող է նաև այլ գուշակություն ենթադրել հուշել, որ այդ երազի տերը արդարությանը հետամուտ մարդ է և շուտով պիտի իր արդար պահանջների տերը դառնա:

ՆԻՀԱՐԵԼ
Երազում նիհարելն աղքատության, զրկանքների և ապրումների նշան է։

ՆԿԱՐ
Երազում նկար նկարելը կամ տեսնելը նշանակում է, որ դուք շատ տպավորվող եք և սիրում եք երագել։ Բայց իրականում ձեր երազանքները հօդս են ցնդում։

ՆԿԱՐԵԼ
Երազում նկար նկարելը նշանակում է, որ դուք ինքնախաբեությամբ եք զբաղվում։ Երազում հին նկարները աչքի անցկացնելը նշանակում է, որ դուք տխրում եք կորսված երջանկության համար։

ՆԿՈՒՂ, ՄԱՌԱՆ
Երազում նկուղ կամ մառան տեսնելը նշանակում է ձեր ներքին աշխարհը, ձեր անցյալը, այն ամենը, ինչ թաքնված է կամ այն, ինչ փորձում եք մոռանալ կամ թաքցնել։ Երազում գինու մառանը չիրականացած երազանքների նշան է։ Երազում դատարկ մառանը կորստի և անախորժությունների նշան է։

ՆՇԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Եթե երազում մասնակցում եք նշանադրության,ապա դա նշանակում է հաճելի հոգսեր:Երազում տեսնել սեփական նշանադրությունը նշանակում է տհաճություն:
Չամուսնացածներին տեսնել երազում սեփական նշանադրությունը նշանակում է վեճեր,բաժանություն:

ՆՇԵՆԻ
Եթե գարնանային ծաղկած նշենի է, պիտի նորից հրապուրվես ու սիրես, բայց կարճատև է լինելու սերդ: Եթե աշնանային նշենի է, և պտուղներ կան վրան, պիտի վերազարթնի քո հին սերերից մեկը, որ վայելքի հետ նաև դառնություններ է պատճառելու քեզ:

ՆՈՃԻ
Հիվանդ ես մելամաղձությամբ, սակայն երազդ կանխա գուշա-կում է, որ շուտով հանդիպես պիտի սիրո և պիտի ցրվի մելամաղձությունդ:

ՆՆՋԱՐԱՆ

Երազում ննջարանում լինելը հիասթափության, շփոթմունքների նշան է։

ՆՎԱԳԵԼ
Եթե կոչումով ու մասնա գիտությամբ երաժիշտ չես, ու երազում տեսել ես, որ նվա գում ես, մեծ հավակնություններ ունես, գերա գնահատում ես սեփական անձդ և ծարավի ես փառքի: Այդ հավակնություններով շուտով ուզում ես ձեռնարկել մի գործ, սակայն երազդ նախազ գուշացնում Է, որ փոխես մտադրությունդ, այլապես ձախողվես պիտի և տառապես:

ՆՎԵՐ
Երազում ինչ որ մեկին նվեր նվիրելը նշանակում է, որ դուք ինչ որ արարքով կզարմացնեք նրան։ Երազում նվեր ստանալը նշանակում է, որ ինչ որ մեկը կամ ինչ որ բան ձեզկզարմացնի լավ կամ վատ իմաստով։

Նվեր ստանալը երազում նշանակում է նոր հարաբերություններ,նոր կապեր:

ՆՎԻՐԵԼ
Երազում ինչ որ մեկին ինչ որ բան նվիրելը կորստի նշան է։

ՆՈՒՌ

Երազդ բարի է: Ձիրքեր և ընդունակություններ ունես, որոնք անհայտ են շրջապատիդ ու բարեկամներիդ, որովհետև փակ բնավորություն ունես, և ձիրքերդ ցուցադրելու անհամարձակություն: Բայց մոտալուտ ապա գայում քո կյանքում կատարվելու է մի դեպք, որ ակամա ստիպի քեզ գործադրելու քո ձիրքերն ու կարողությունները: Շրջապատդ և հասարակությունը պիտի ճանաչեն քո էությունը, ըստ արժանվույն գնահատեն, արժանացնեն քեզ պատվի ու փառքի:

Եթե կինն է տեսնում երազում նուռ,ապա պետք չէ,որ նա անհանգստանա իր բարոյական կերպարի համար և պետք չէ, որ ուշադրություն դարձնի շրջապատի կարծիքներին, քանի որ նա շատ ճիշտ է օգտագործում իր տաղանդները: Այն ուտելը նշանակում է բարեկեցություն և դուք կտրվեք ինչ-որ մեկի հմայքին: Եթե երազում նուռը բացված է, ապա ձեզ սիրո առաջարկություն կանեն: Հասած կարմիր նուռ տեսնելը նշանակում է, որ ձեր աշխատանքը վերջապես կգնահատվի ըստ արժանավույն:

Տառերի ցանկն այստեղ




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache