Երազահան Փ

5 770

Տառերի ցանկն այստեղ

Փ ՏԱՌԸ
տեսնելը`ապիկարություն:Գլխիվայր տեսնելը`կոպտություն:Գրելը եռանդի պակաս:Ուրիշ տառերի հետ մասնավոր մեծությամբ`դժբախտություն,անհանգստություն:

ՓԱԹԵԹ
հաճելի բարեկամներ:

ՓԱԹԱԹԵԼ
որևէ բան`ողորմածություն,գթություն:

ՓԱԽՈՒՍՏ
վտանգից խուսափելու համար արված զուր ջանքեր,քանզի ինչ որոշված է ճակատագրով պիտի կատարվի:

Երազում փախչել ոստիկանից նշանակում է ,որ դուք կոնֆլիկտ կունենաք աշխատավայրում ձեզանից ավելի ուժեղ անձնավորության հետ:

ՓԱԿԱՆՔ
բարեկամական կամ առևտրական հարաբերությունների խզում:

ՓԱԿՈՒՄ
որևէ տեղի կամ բանի`երկերեսայնություն,ապերախտությքուն:

ՓԱՄՓՈՒՇՏ
տեսնելը` հաջողություն և հաղթանակ,գնելը `զգուշացիր:Վաճառելը` անհաջող գործեր,պատրաստելը`վախ,վտանգ:

ՓԱՅԼԵԼ
որևէ առարկայի` սուտ խաբեյություն:Լույսի`հուսախաբություն:Երեսի`կեղծավորություն,վարպետությամբ ստացված համբավ:

ՓԱՅԼՈՒՆ
որևէ բան տեսնելը`ուրախություն,ամուսնություն և սեր:

ՓԱՅՏ

Երազում փայտ տեսնելը նշանակում է, որ ինչ որ մեկը ձեզ սպառնալու է։

ՓԱՅՏԱՀԱՏ
անկարգությունների ուղղում:Լինելը` աշխատասիրություն,վճռականություն:

ՓԱՅՏՈՋԻԼ
Երազում շատ փայտոջիլ տեսնելը հանգամանքների անհաջող ընթացքի մասին է վկայում։ Երազում դեպի վեր շարժվող ձայտոջիլներ տեսնելը նշանակում է, որձեր վատ կանխազգացումները չեն իրականանա։

ՓԱՍՏԱԲԱՆ
տեսնելը`դժվարություններ,թշնամություն,անշահ ծախսեր,կարևոր գաղտնիքների հրապարակում:Լինելը`անզգուշություն,սնանկություն:

ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

Երազում փաստաթուղթ տեսնելը հոգսերի նշան է։ Փաստաթուղթ գտնելը ձեռքբերումների կամ ուրախալի նորության նշան է։ Փաստաթուղթ կորցնելը անսպասելի անհաջողության նշան է։ Անհայտ փաստաթուղթ ստորագրելը վատ նշան է, իսկ հայտնի փաստաթուղթը ընդհակառակը։

ՓԵՏՈՒՐ

Երազում փետուրը նորության խորհրդանիշ է։ Սև գույնի փետուրը վատ լուր ստանալու նշան է։ Սպիտակ փետուրը լավ նորություն ստանալու նշան է։

ՓԵՐԻ

Երազում փերու հանդիպելը ծրագրերի բարեհաջող իրագործման ևերազանք– ների իրականացման նշան է։

ՓԻՂ

Երազում փիղ տեսնելը ընդգծում է ձեր ձեռնարկած գործի կարևորությունը։

ՓՈԹՈՐԻԿ

Երազում փոթորկի մեջ հայտնվելը նշանակում է, որ դուք շուտով կհայտնվեք վտանգի մեջ։

ՓՈԿ

Երազում փոկ տեսնելը անփութության նշան է։

ՓՈՂՈՑ

Երազում լայն, մաքուր, լուսավորված փողոց տեսնելը ծրագրերի բարեհաջող ընթացքի նշան է։ Նեղ, կեղտոտ, մռայլ փողոցը գործերում խոչընդոտների նշան է։ Երազում ամայի փողոց տեսնելը միայնության, աղքատության և վտանգի նշան է։

ՓՈՇԻ

Երազում փոշին խաբեության և կեղծիքի նշան է։ Փոշին ավլելը կամ մաքրելը նշանակում է, որ դուք բացահայտելեք ճշմարտությունը։

ՓՈՍ

Երազում փոսը ծածկելը նշանակում է, որ դուք կխուսափեք վտանգից ուշադիր և հետևողական լինելու շնորհիվ։ Երազում փոս փորելը նշանակում է, որ դուք ամեն ինչի պատրաստ եք ձեր նպատակին հասնելու համար։

ՓՈՒՆՋ

Երազում ձեռքում ծաղկեփունջ բռնելը նշանակում է փոխադարձ սեր և երախտագիտություն։ Երազում ինչ որ մեկից ծաղկեփունջ ստանալը սիրո մեջ հավատարմության նշան է։ Երազում ծաղկեփունջ տեսնելը վատ ծանոթության նշան է։ Եթե երազում դուք ծաղկեփունջ եք պատրաստում, ապա ձեզ ուրախալի նորություններ են սպասվում։

 

Տառերի ցանկն այստեղ




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache