Երազահան Շ

3 274

Տառերի ցանկն այստեղ

ՇԱՏՐՎԱՆ
Երազում տան հարևանությամբ գեղեցիկ շատրվան տեսնելը նշանակում է, որ ձեր տունը լի է լինելու ուրախությամբ և երջանկությամբ։ Երազում ցամաքած շատրվան տեսնելը կորստի, հիասթափության և ապրումների նշան է։

ՇԱՐՖ
Երազում թեթև, մետաքսե շարֆով սիրելի մարդու գլուխը ծածկելը նշանակում է, որ դուք փնտրում եք փոխըմբռնում։ Երազում տաք շարֆ գնելը և այն կրելը նշանակում է, որ ձեզ կաջակցեն և օգնություն կցուցաբերեն։ Երազում շարֆ կորցնելը կորստի նշան է։

ՇԱՔԱՐԱՎԱԶ
Երազում շաքարավազ տեսնելը հաճելի նվերի նշան է, ուտելը՝ նախազգուշացնում է, որ ինչ որ մարդիկ ցանկանում են ձեզ օգտագործել իրենց նպատակների իրականացման համար։

ՇԻՇ
Երազում դատարկ շիշ տեսնելը վտանգի, կարիքի և սին հույսերի նշան է։ Երազում լի շշից խմելը երեկույթի հրավերի, ուրախության նշան է։

ՇԻՐՄԱՔԱՐ (ԳԵՐԵԶՄԱՆԱՔԱՐ)

ՇՈՇԱՓԵԼ
Եթե երազում ինչ որ իր եք շոշափում և զգում եք, որ այն հարթ է, ապա ձեր գործերը հարթ կընթանան։ Երազում առարկայի սառնությունը զգալը նշանակում է, որ ինչ որ մեկի հետ ձեր հարաբերությունները կավարտվեն։ Անհարթ առարկան գործերի հետաձգման նշան է։

ՇՐԹՆԵՐԿ
Երազում շրթներկ տեսնելը խաբեության նշան է։

ՇՐԹՈՒՆՔ
Երազում գեղեցիկ շրթունքներ տեսնելը լավ նորության և ամուր առողջության նշան է։ Չոր և ճաքճքած շրթունքները նշանակում են, որ ձեզ սպասվում են ընկերների հետ վեճեր ևհարաբերությունների խզում։

ՇՐՋԱԶԳԵՍՏ
Երազում երկար շրջազգեստը խորհրդանշում է անսպասելիություն, կարճը՝դուք նվեր կստանաք:

ՇՈՒԿԱ
Երազում հեռվից շուկան տեսնելը նշանակում է նորություններ ստանալ, որոնք ձեզ անհանգստություն կպատճառեն։ Երազում շուկայով շրջելը նշանակում է, որ ձեր մասին մարդիկ բամբասանքներ են տարածում։

ՇՈՒՆ
Երազում շունը խորհրդանշում է սեր և հավատարմություն։ Երազում շուն տեսնելը նշանակում է, որ դուք նորություն կստանաք ձեր ընկերոջից կամ կհանդիպեք նրա հետ։ Հաչացող, հարձակվող շունը կանխատեսում է վեճեր, անախորժություններ, վիրավորանք։ Երազում բարձր հաչոց լսելը գործերում հաջողության նշան է։ Երազում շան բույն տեսնելը նշանակում է, որ դուք նեղ պայմաններում կհայտնվեք։

ՇՈՒՇԱՆ

Շուշանը մաքրության, անմեղության, սրբության խորհրդանիշն է։

ՇՔԵՂՈՒԹՅՈՒՆ
Եթե երազում դուք ապրում էիք շքեղության մեջ, ապա կյանքում ձեզսպասվում է հիասթափություն։ Աղքատներին, որոնք երբեք շքեղության մեջ չեն ապրել, այսպիսի երազը կյանքում կանխատեսում է մեծ փոփոխություններ։

 

Տառերի ցանկն այստեղ



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache