Երազահան Տ

13 397

Տառերի ցանկն այստեղ

ՏԱԲԱՏ
Երազում տաբատ տեսնելը հանգամանքների բարեհաջող ընթացքի և հրապուրիչ առաջարկի նշան է։ Տաբատ հագնելը կորստի նշան է։ Սև գույնի տաբատ կրելը Իամբերության նշան է, իսկ սպիտակ գույնի՝ մեղքի և գործած մեղքը զղջալու նշան է։

ՏԱՆՁ

Երազում տանձ տեսնելը նշանակում է հաճույք:Եթե երազում ուտում եք տանձ,ապա այն գործերը,որոնք հաջողությանն էիք սպասում,այնքան էլ հաջող չեն լինի:

ՏԱՌԱԿԱՆ
Եթե տեսել եք , որ ձեր տանը շատ տառականներ կան, ապա դա բարեկեցության նշան է : Բայց այլ երազահանի նշանակությամբ, դա կարող է նշանակել ընտանեկան վեճ, սկանդալ: Եթե սատկացրել եք տառականներին, ապա բարի լուր կլսեք: Եթե տեսել եք վիրավոր տառական, ապա հարցի բարենպաստ ավարտվելու ձեր հույսերը զուր են: Եթե սև տառական եք տեսել, ապա չկամեցող անձ կա ձեր շրջապատում, որը կարող է անսպասելի հարձակվել, եթե սպիտակ՝ ապա խաբեության նշան է:

ՏԱՔՍԻ
Երազում տաքսի պատվիրելը նշանակում է, որ դուք պետք է ինչ որ մեկին շնորհակալություն հայտնեք մատուցած ծառայության համար։ Տաքսիով ինչ որ մեկի հետ երթևեկելը նշանակում է, որ դուք գործնական հարաբերություններ
կհաստատեք այդւսնձնավորությւսն հետ։

ՏԵՏՐ

Երազում տետր բացելը և տեսնելը, որ այն մաքուր է, նշանակում է, որ ձեզ օգնություն է անհրաժեշտ։ Երազում օգտագործված տետր տեսնելը նորության նշան է։

ՏԵՐԵՎ

Երազում գեղեցիկ, թարմ տերևները խորհրդանշում են առողջություն, ուրախություն և հաջողություն։ Թորշոմած, մուգ գույնի տերևները նախազգուշացնում են հիասթափության, հիվանդության, ծրագրերի խափանման մասին։

ՏԵՐՈՂՈՐՄԻԱ (ԹԱԶԲԵՀ)

Երազում տերողորմիա տեսնելը նշանակում է ,որ կյանքում կունենաք և իշխանություն,և պաշտպանություն:Ինչ -որ մեկից խնդրելը նշանակում է խնդրել պաշտպանություն:

ՏԻԿՆԻԿ
Երազում տիկնիկ տեսնելը նշանակում է, որ ձեզ շրջապատող մարդիկ ձեր մասին սխալ կարծիք են կազմել։ Երազում տիկնիկովխաղալը նշանակում է, որ ձեր ծրագրերը կարողեն իրագործվել։

ՏՂԱ

Երազում տղա տեսնել նշանակում է , որ շուտով դուք կփոխեք ձեր աշխատավայրը: Տղա երեխա տեսնելը մեծ հաջողության նշան է :Տղա Երազում տղա տեսնել նշանակում է , որ շուտով դուք կփոխեք ձեր աշխատավայրը: Տղա երեխա տեսնելը մեծ հաջողության նշան է :

ՏՈՄՍ
Երազում տոմս տեսնելը նորության նշան է։ Տոմս կորցնելը անհաջողության նշան է։ Թատրոնի տոմսը լավ նորություններ ստանալու նշան է։

ՏՈՆԱԾԱՌ
Երազում տոնածառ տեսնելը ընտանեկան երջանկության և երազանքների իրականացման նշան է։

ՏՈՒՆ

Երազում տեսած տան տեսքից կախված է, թե ինչ է ձեզ սպասվում ապագայում։ Փայլող կամ ոսկով պատված տուն տեսնելը անհաջողության նշան է։ Տուն գնելը կամ ուսումնասիրելը ապագայի վերաբերյալծրագրեր կառուցելու նշան է։ Դատարկ, թալանված տուն տեսնելը եկամտի և լավ փոփոխությունների նշան է։ Խարխլված տունը նշանակում է անհաջողություններ, որոնք սպառնում են ձեր բարեկեցությանը։ Երազում տունը վաճառելը հիասթափության և անհաջողության նշան է։

 

Տառերի ցանկն այստեղ




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache