Երազահան Ծ

16 633

Տառերի ցանկն այստեղ

ԾԱԿԵԼ
Երազում ծակոց զգալը նշանակում է ինքնասիրության խոցում։ Եթե երազում զգացել եք ապակու կամ այլ բեկորի ծակոց, ապա ձեզ սպասվում են նախանձախնդիր մարդկանց խոսակցություններ։

ԾԱՂԻԿ
Անմոռուկն անցած զգացմունքները, սիրելի մարդուն հիշելու նշան է։
Աստղածաղիկը նշանակում է խորամանկություն, հանդգնություն։
Արևածաղիկը նշանակում է անսահման նվիրվածություն և վստահելիություն։
Երիցուկը նշանակում է անորոշություն և դրա հետ կապված ապրումներ, տխրություն։ Խատուտիկը խորհրդանշում է մարգարեական շնորհ, վտանգի կանխազգացում։ Կապույտ տերեփուկը համեստության նշան է։
Հովտաշուշանն անմեղ չարաճճիության, անվնաս կոկետության նշան է։
Ձնծաղիկը վերածննդի, նոր հույսերի, մխիթարանքի նշան է։
Մանուշակը խորհրդանշում է համեստություն, որի հետևում թաքնված են բուռն զգացմունքներ։
Մեխակն արժանապատվության և մեծարանքի նշան է։
Նարգիզը փառասիրության և ինքնահիացման խորհրդանիշն է։
Շուշանը մաքրության, անմեղության, սրբության խորհրդանիշն է։
Վարդը սիրո և գեղեցկության խորհրդանիշն է։
Վարդակակաչը կանխատեսում է հանդիպում մի ինքնագոհ և հպարտ մարդու հետ, որին դուք կսիրահարվեք։
Քաջվարդը զղջման և ամոթանքի նշան է։

ԾԱՂԻԿ ԱՐՄԱՏՈՎ

ԾԱՂՐԱԾՈՒ
Երազում ծաղրածու տեսնելը խաբեության և խայտառակության նշան է։ Երազում ինքներդ ծաղրածու լինելը նշանակում է անհաջողություն և նվաստացում։

ԾԱՄԱԾՌՈՒԹՅՈՒՆ
Երազում ծամածռություն անելը կամ տեսնելը, թե ինչպես Են ուրիշներն անում, նշանակում էխայտառակություն կամ նվաստացում։

ԾԱՌ
Երազում կանաչ, սաղարթախիտ ծառ տեսնելը նշանակում է երջանկություն և հաջողություն։ Առանց տերևների ծառ տեսնելը նշանակում է գործերում անհաջողություն և կորուստ։ Ձեր աչքի առջև աճող ծառեր տեսնելը նշանակում է ստեղծագործական կյանքում հաջողություններ։ Երազում ծառ բարձրանալը նշանակում է մեծարանք և պաշտոնի բարձրացում։ Երազում ծառի կոճղ տեսնելը, եթե այն փտած չէ, նշանակում է լուրջ գործի հիմք։

ԾԱՐԱՎ
Երազում ծարավի զգացողություն ունենալը և այն թարմ և համեղ ջրով հագեցնելը նշանակում է հաճելի ժամանց և ապահով, բարեկեցիկ կյանք։ Եթե այն ջուրը, որ դուք խմել եք կեղտոտ և տհաճ էր, ապա ձեզ սպասվում է տխրություն և անախորժություն։

ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ
Երազում ձեր պատվին ծափահարություն լսելը նախազգուշացնում է զրպարտության մասին։

ԾԵԾԵԼ
Եթե երազում դուք վիճել եք ձեր ամուսնու կամ կնոջ հետ, ապա ձեր ընտանիքում կիշխեն խաղաղությունը և համերաշխությունը։ Ամուրիներին այսպիսի երազը կանխատեսում է սիրային արկած և փոխադարձ սեր։ Եթե երազում դուք դաժանաբար ծեծել եք ինչ որ մարդու կամ կենդանու, ապա ձեզ սպասվում են մեծ կորուստներ, հոգեկան ապրումներ, սուգ և արցունքներ։

ԾԵՍ (ՌԻՏՈՒԱԼ)

ԾԵՐՏ (ԹՐԻՔ)

ԾԵՐՈՒՆԻ
Երազում ծերունի տեսնելը նշանակում է հոգնածություն և հանգստի կարիք։ Եթե երազում ձեզ ծեր եք զգում, ապա այսպիսի երազը կանխատեսում է վատ լուրեր կամ մեծ դժվարությունների հաղթահարում։

ԾԻԾԱՂ
Երազում ուրախ ծիծաղելը նշանակում է լավ նորություն ստանալ, որն էլ առիթ կհանդիսանա ձեր ուրախության համար։ Երազում տեսնել, թե ինչպես են ուրիշները ծիծաղում ինչ որ մեկի վրա, լսել հիստերիկ ծիծաղ նշանակում է, որ ձեզսպասվում են անախորժություններ։

ԾԻԾԵՌՆԱԿ
Ծիծեռնակը նշանակում է տնից նորություններ ստանալ։

ԾԻՐԱՆ
Ծիրանի այգի տեսնել երազում նշանակում է,որ այն վարդագույն իրականությունը,որը դուք տեսնում եք,իր մեջ թաքնված թախիծ ունի:Երազում ծիրան ուտելը,վատ նշան է:Եթե ձեր շրջապատում են ծիրան ուտում,իրականում դա նշանակում է ,որ ձեր շրջապատը ձեզ հետաքրքիր չէ:

ԾԽԱԽՈՏ
Երազում ծխախոտը հանգստության, բարեկեցության և հաճույքի խորհրդանիշն է։ Նրա ծուխը և համը կյանքում կարող են ձեզ արբեցնել, և եթե այդպիսի բան ձեզ հետ պատահում է երազում, ապա ձեզ սպասվում է հաճույք, առատություն և հաճելի մարդկանց հետ հանդիպումներ։ Եթե ծխախոտի բույրը ձեզ տհաճ է, ապա պետք է զգուշանալ խաբեբաներից և նախանձախնդիր մարդկանցից։ Ծխախոտի մնացորդները մանր հոգսերի նշան են։

ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ
Երազում ծննդաբերելը նշանակում է, որ դուք փորձում եք կյանքի կոչել մի ծրագիր, որը ձեզ համար կստեղծի բազում հոգսեր։ Ծննդաբերության ժամանակ ներկա լինելը նշանակում է տխրություն։

ԾՆՆԴՅԱՆ ՕՐ
Ծննդյան օր նշելը ապագայի համար կարևոր նորություն ստանալու նշան է։

ԾՈՎ
Երազում խաղաղ և հանգիստ ծով տեսնելը դադարի, գործերի հետաձգման նշան է։ Երազում անհանգիստ ծով տեսնելը գործերում խոչընդոտների նշան է։

ԾՐԱՐ
Երազում ծրարը նշանակում է կարևոր նորությունների ստացում, ինչ որ գաղտնիքի բացահայտում կամ գաղտնի փաստաթղթերի մատչելիություն։ Ծրար կնքելը անհաջողության նշան է։

ԾՈՒԽ
Երազում ծուխ տեսնելը նշանակում է վիճաբանություն, անորոշություն, սեփական կարգավիճակից դժգոհություն։

 

Տառերի ցանկն այստեղ




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache