Երազահան Վ

6 332

Տառերի ցանկն այստեղ

ՎԱՐԱԳՈՒՅՐ

Եթե երազում վարագույր ես տեսել, ուրեմն անսպասելի հյուրեր կունենաս, որոնք կարող են անհանգստություն պատճառել: Եթե վարագույրը կեղտոտ է կամ պատռված, հնարավոր է կոնֆլիկտ ունենաք: Եթե վարագուրը փակում եք, նշանակում է շրջապատից թաքցնում եք ձեր իրական վիճակը: Եթե թատրոնի վարագույր եք տեսել, ուրեմն ինչ -որ անսովոր հարցում ձեր հետաքրքրասիրությունը բավականություն կստանա: Եթե վարագույր եք կախում, նշանակում է իրականում ցանկանում եք խուսափել նոր ծանոթությունից:

ՎԱՐԴ

Վարդը սիրո և գեղեցկության խորհրդանիշն է։

Թոռոմած վարդը միայնության և տխրության նշան է:

ՎԱՐԴԱԿԱԿԱՉ

Վարդակակաչը կանխատեսում է հանդիպում մի ինքնագոհ և հպարտ մարդու հետ, որին դուք կսիրահարվեք։

ՎԱԳՈՆ Երազում վագոն տեսնելը նշանակում է, որ պետք է շտապեք, որպեսզի ձեր գործերն առաջ ընթանան։ Երազում դատարկ վագոն տեսնելը միայնության կամ անհաջողությունների համար մեծ ապրումների նշանէ։

ՎԱԳՐ
Երազում վագր տեսնելը դաժանության, վտանգավոր թշնամու նշան է։

ՎԱԶՔ
Եթե երազում դուք վազում եք և չգիտեք, թե ուր, ապա նշանակում է, որ ձեզ սպասվում է կորուստ և աղքատություն։ Եթե դուք մասնակցում եք վազքի մրցույթի և առաջինն եք հասնում վերջնակետին, ապա աշխատանքում ձեզ սպասվում է հաջողություն, եկամուտ և լավ նորություններ։ Երազում վազելինչ որ մեկից կամ ինչ որ բանից նշանակում է, որ ձեզ կհաջողվի խուսափել մեծ վտանգից։

ՎԱԽ

Երազում վախենալն անհանգստության, ապրումների, գործերում խոչընդոտների նշան է։

ՎԱՌԵԼ (ԼՈՒՅՍ, ԼԱՄՊ)

ՎԱՌԵԼ (ՄՈՄ)

ՎԵՃ
Երազում վիճելը անհաջողությունների և անախորժությունների նշան է։ Երազում վիճաբանության ձայներ լսելը նշանակում է գործընկերների, բարեկամների հետ հարաբերությունների լարվածություն։ Նրանցում մասնակցություն ունենալը գործերում անհաջողությունների նշան է։

Եթե երազում վիճում եք ամուսնու հետ, նշանակում է կյանքում դուք առաջնորդվում եք «միայն թե առանց վեճի» սկզբունքով: Հնարավոր է , որ դուք ֆինանսական կամ հոգևոր կախվածություն ունեք նրանից, այդ պատճառով համաձայնում եք նրա ամեն մի ասածի հետ: Հնարավոր է երազում դուք արտահայտում եք այն, ինչը չեք կարողանում իրականում:

ՎԵՐԵԼԱԿ
Խորհրդանշում է կյանքի վարիվերումները: Եթե անընդհատ բարձրանում և իջնում եք վերելակով, դա նշանակում է , որ դուք դեռ չեք գտել ձեր կյանքի ուղղին: Եթե ձեզ հաջողվում է վերելակով բարձրանալ որևէ հարկ,ապա կյանքում սպասվում է առաջընթաց, իսկ եթե իջնում եք ապա կունենաք կորուստներ, հիասթափություններ:

ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ

ՎԵՐՔ

Երազում վերքերն ապրումների նշան է, իսկ սպիացած վերքերը թեթևացման։

ՎԶՆՈՑ
Որոշ երազահաններ գտնում են , որ վզնոցը երազում դժբախտություն է նշանակում,բայց դա այդպես չէ: Եթե տեսել եք ոսկի վզնոց, ապա դա երջանկություն է,եթե վզնոցը արծաթյա է , սպասեք նվերի: Եթե վզնոցը հասարակ քարերով է զարդարված, նշանակում է դուք վստահել եք ոչ ճիշտ մարդու: եթե ձեր պարանոցից գողացել են վզնոցը, նշանակում է դժբախտություն և կորուստ, եթե դուք եք գողացել վզնոց, ապա երկար ճանապարհ կգնաք:

ՎԹԱՐ

ՎԻՐԱՎՈՐԱՆՔ
Եթե երազում ձեզ վիրավորել են, ապա շատ կարևոր գործում ձեզ սպասվում է հաջողություն։ Եթե երազում դուք եք վիրավորել ինչ որ մեկին, ապա ձեզ սպասվում են անախորժություններ։

ՎԻՇՏ
Երազում վիշտ ապրելը ձեր ճակատագրում լավ փոփոխությունների նշան է։

ՎՀՈՒԿ
Երազում վհուկ տեսնելը վեճերի կամ բամբասանքների նշան է։

ՎՃԱՐԵԼ
Երազում ինչ որ մեկին վճարելը չարության նշան է, որը ձեզ կպատճառի այն մարդը, ում դուք վճարել եք։ Եթե երազում ձեզ դրամով են վճարել, ապա սպասեք անախորժության կամ խաբեության։

ՎՏԱՆԳ
Երազում վտանգից ազատվելը լավ նշան է, եթե դուք արթնացել եք անմիջապես փրկվելուց հետո։

 

Տառերի ցանկն այստեղ




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache