Լրահոս

Էրդողան-Պուտին հարաբերությունների «զարմանալի» կողմերն ըստ քաղաքագետի

 

5462

iravunk.com-Քաղաքագետ Հակոբ Չաքրյանն անդրադառնալով Թուրքիայի նախագահի՝ ՌԴ նախագահ Վ. Պուտինին ուղղված նամակին նշում է, թե թվում էր, այն որևէ տեղաշարժ չի բերի ռուս-թուրքական հարաբերություններում: Դա էին վկայում ռուսական կողմից հնչող հայտարարությունները: Ըստ նրա, նամակից հետո տեղի էր ունեցել երկու երկրի առաջնորդների հեռախոսազրույցը, ինչից հետո Վ.Պուտինը կարգադրել էր վերացնել ՌԴ քաղաքացիների՝ Թուրքիա այցելելու արգելքը, հրահանգել էր վերականգնել տնտեսա-առևտրական կապերը: Քաղաքագետի համար Պուտինի քայլերը փոքր ինչ անակնկալ էին.

Մեր այն հարցին, թե այդուհանդերձ ինչն է «փափկեցրել» Պուտինին, քաղաքագետը նշեց, որ Պուտինին ուղղված էրդողանի նամակում կան մտքեր, որոնք, ամենայն հավանականությամբ, ազդեցություն ունեցել են Պուտինի ներողամտության վրա:

«Էրդողանն ասել էր՝ զոհված ռուս ընտանիքի վիշտը կիսում եմ եւս մեկ անգամ ու ցավակցություն հայտնում, եթե դա նրանց վիշտը կթեթեւացնի, մենք կարող ենք փոխհատուցել, թող ներող լինեն: Գուցե մենք չգիտենք՝ ուրիշ բաներ էլ են նամակում գրվել»:

Չաքրյանի հավաստմամաբ՝ անակնկալ էր այն, որ Պուտինը զիջեց Էրդողանին, քանի որ Ռուսաստանի նախագահն ասել էր, որ եթե չկատարվեն իր  պայմանները, հարաբերությունները չեն վերականգնվի:

«Ի դեպ, պայմաններից որևէ մեկը չէր կատարվել: Էրդողանի ներողությունը Պուտինից մի բան է, Թուրքայի պաշտոնական ներողությունը Ռուսաստանից՝ մեկ այլ բան, ռուս օդաչուի ընտանիքին փոխհատուցելը մի բան է, Ռուսաստանին պաշտոնապես փոխհատուցելը՝ մեկ այլ բան:Պետք է ասեր կամ գրեր՝ Թուրքիան ինքնաթիռի խոցման համար պաշտոնապես ներողություն է խնդրում Ռուսաստանից, ոչ թե՝ «թող ներող լինեն»:

Ըստ թուրքագետի, եթե Էրդողանի նամակի ամբողջական տեքստը հրապարակվեր, ավելի հասկանալի կլիներ, թե ինչու Պուտինը զիջեց  իր թուրք պաշտոնակցին:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing