Լրահոս

Էրդողանը վտանգավոր է Հայաստանի համար

 

“Հայելի” ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանն այսօր ներկայացրեց նաեւ այն թե ինչպիսին կլինի նոր Թուրքիան Հայաստանի համար: Դեսպանը նկատեց, որ Հայաստանում կա զարմանալի կարծրատիպ այն մասին, թե որքան Թուրքիայում վատ լինի, այնքան Հայաստանի համար լավ կլինի: Դեսպանը արձանագրեց, որ նույնը նաեւ վերաբերում է Ադրբեջանին, ինչը երկու դեպքում էլ պարզունակ եւ մի քիչ էլ վուլգար մոտեցում է:
Բանախոսը ենթադրում է, որ ավտորիտար վարչակարգ ունենալու դեպքում, թերեւս այդքան վտանգավոր չլինի Անկարան Հայաստանի համար, քան եթե այնտեղ լինի քաոսային իրավիճակ, քանի որ ամեն դեպքում կա ընդհանուր սահման եւ ընդհանուր սահմանագծի երկարությամբ քաոսային իրավիճակը հղի է վտանգներով: Մյուս կողմից էլ կա այն վտանգը, որ լինելով միահեծան ղեկավար Էրդողանը ըստ էության կարող է անել այն, ինչ ուզում է, որը նույնպես վտանգավոր է:

Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing