Էրդողանը խոստովանել է, որ «դավաճանել» է Ստամբուլը ՝ փոխելով նրա պատմական դիմագիծը

0

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստովանել է, որ քաղաքաշինական նոր ծրագրերի ժամանակ ինքն ու իր թիմը «դավաճանել» են Ստամբուլը՝ փոխելով նրա պատմական դիմագիծը, այս մասին գրում է թուրքական demokrathaber.org կայքը:

«Մենք այս քաղաքի գինը չիմացանք, մենք այս քաղաքը դավաճանեցինք և դեռ շարունակում ենք դավաճանել, դրա համար ես էլ եմ պատասխանատու», — ասել է Էրդողանը:

Ըստ Թուրքիայի նախագահի՝ հնագույն քաղաքների գեղեցկությունն ու յուրահատկությունը նրանում է, որ չկորցնելով իրենց մայր դիմագիծը՝ դրանք կարողանան հաջողությամբ իրենց մեջ ներկայացնել նաև նորն ու ժամանակակիցը, ինչն ըստ Էրդողանի նրանց չհաջողվեց:

«40 կամ 100 հարկանի շենքեր կառուցելը մեզ ժամանակակից ու քաղաքակիրթ չի դարձնի: Բայց խոստովանեմ՝ մենք էլ այդ խայծը կուլ տվեցինք», — անկեղծացել է Էրդողանը:

Նշենք, որ Թուրքիայի նախագահ ու նախկին վարչապետ Էրդողանը ժամանակին հանդիսացել է Ստամբուլի քաղաքապետը: Թուրքիայի ամենամեծ մեգապոլիսի ղեկավարի պաշտոնում ընտրվելը համարվում է Էրդողանի քաղաքական վերելքի սկիզբը:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache