Էրեբունու գործով Մասիսի քաղաքապետը, փոխքաղաքապետը եւ եւս երեք անձ ձերբակալվել է

113

armtimes.com-ի տեղեկություններով, այսօր ոստիկանները ձերբակալել եւ նախաքննական մարմին են ներկայացրել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, փոխքաղաքապետ Կարեն Օհանյանին, Գեւորգ Համբարձումյանին, Գոռ Խաչատրյանին եւ Սարգիս Սահակյանին:

Վերջիններս ձերբակալվել են ապրիլի 22-ին Էրեբունիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով:

5 անձի ձերբակալման մասին տեղեկությունները մեր զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Սարգիս Սահակյանը. Վերջինս Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի շրջապատից է: Ի դեպ, Համբարձումյանը նույնպես եղել է դեպքի վայրում, եւ չնայած նրանց մասնակցությամբ հրապարակված լուսանկարներին՝ Համբարձումյանը քրեական գործի շրջանակում որեւէ կարգավիճակ չունի:

Դավիթ Համբարձումյանը, հիշեցնենք, ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսան է: Եւ նրա Էրեբունիում գտնվելն ամենեւին էլ պատահական չի եղել:



Загрузка...