Առանց կատեգորիա

Էրոս Ռամազոտին չեղյալ է հայտարարել Երևանում կայանալիք համերգը

 

asekose.am-ը գրում է. Մի քանի օր հայկական կայքերը գրում էին, թե Էրոս Ռամազոտին չեղյալ է հայտարարել համերգը Բաքվում, որ նախատեսված է ապրիլի 27-ին, հովանավորն էլ Հեյդար Ալիևի հիմնադրամն է, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը Մեհրիբան Ալիևան է:

Մի քանի օր հայ հանդիսատեսներից ոմանք անթաքույց ուրախանում էին, որ Էրոս Ռամազոտին, ում հայերը սկսեցին հատկապես պաշտել Շերի հետ կատարած «Piu che puoi» զուգերգից հետո, չի գնալու Ադրբեջան ու փոխարենը՝ Հայաստանում ելույթ ունենալու է:

Եվ ահա այսօր՝ ռուսական մամուլը գրում է, որ Էրոս Ռամազոտին չեղյալ է հայտարարել համերգները ՌԴ-ում, Էստոնիայում և Հայաստանում, որը տեղի էր ունենալու Perfetto համերգային շրջագայությունների շրջանակում: Այս մասին tass-ին հայտնել են համերգաշրջանի պրոդյուսերները (Trident Music Srl ընկերություն):
«Պրոդյուսերական ընկերությունը խորապես ցավում է, որ Բելառուսում մարտի 26-ին տեղի ունեցած համերգից հետո ստիպված է հայտարարել շրջագայության դադարի մասին` ՌԴ-ում, ՀՀ-ում և Էստոնիայում. պատճառը` պայմանագրային կետերի խախտումն է»,- նշել են Ռամազոտիի պրոդյուսերները:
Հիշեցնենք, որ Ռամազոտիի երևանյան համերգը նախատեսված էր ապրիլի 26-ին: Հայկական կողմը դեռ չի արձագանքել այս լուրին:

Հեղինակ՝

Անի Հարությունյան


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am