Լրահոս

Էս բոլորի՞ն եք էսպես անում, թե միայն ինձ. Մանվել Գրիգորյանը սխալ անձնագրով էր եկել ընտրության

 

Էջմիածին քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցում տեղակայված 14/10 ընտրական տեղամասում քիչ առաջ ընտրելու եկավ ԵԿՄ նախագահ, ՀՀԿ-ական թեկնածու, ԱԺ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանը:

Երբ նա հանձնաժողովի անդամներին տվեց իր անձնագիրը, պարզվեց՝ սխալ անձնագիր էր իր հետ վերցրել. հանձնաժողովի անդամը ստուգեց եւ տեսավ, որ այդ անձնագրի համարը չկա ցուցակում:

Մանվել Գրիգորյանը  զարմացավ. «Ոնց, վիզա-միզայով պասպորտ եմ վերցրել, ոնց չկա»:

Հանձնաժողովի անդամն էլ բացատրեց, որ պետք էր բերել ոչ թե կենսաչափական անձնագիրը, այլ նույնականացման քարտը: Շատ կարճ ժամանակ անց բերեցին նր նույնականացման քարտը, բայց դրանով ամեն ինչ չավարտվեց: Մատնահետքերը ճանաչող սարքը բավական երկար ժամանակ չէր նույնականացնում նրա մատնահետքերը:

«Էս բոլորին եք էսպես անում, թե միայն ինձ»,-ասաց Գրիգորյանը: Հանձնաժողովի անդամն էլ արձագանքեց, որ գեներալի մատները վնասված են, եւ անհրաժեշտություն կա, որ բոլոր մատներն անցնեն սարքով:

Ի վերջո սարքը նույնականացրեց գերենալի մատնահետքը եւ նա մտավ ընտրություն կատարելու:

Քվեարկելուց հետո NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի ընտրության արդյունքներից, նա պատասխանեց, որ ոչ մի ակնկալիք էլ չունի, պարզապես հավատում, է իր ժողվորդին. «Ես հասկացա, որ վարիանտ չկա, որ կեղծիքներ անեն, ես ինքս դրանում համոզվեցի: Պիտի երկնքից ինչ աստղեր իջացնեն, որ կարողանան կեղծեն»:

Նշենք, որ այսօր՝ ապրիլի 2-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են ընթանում։ 2015թ. դեկտեմբերին կայացած հանրաքվեով ընդունված Սահմանադրությամբ Հայաստանի 6-րգ գումարման Ազգային ժողով են անցնելու առնվազն 105 պատգամավորներ (նրանցից 4-ը՝ ազգային փոքրամասնություններին տրվող հատուկ քվոտաներով)։  Ընտրությունների համար ՀՀ տարածքում բացվել են 2009 ընտրատեղամասեր։

2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները միակ համապետական ընտրություններն են առաջիկա հինգ տարիների ընթացքում, քանի որ, նույն սահմանադրական բարեփոխման համաձայն, Հայաստանը դառնում է խորհրդարանական հանրապետություն։

Ընտրություններին մասնակցում են 5 կուսակցություններ եւ 4 դաշինքներ։ Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է ստանալ ընտրողների քվեների 5 տոկոսը, դաշինքներին՝ 7 տոկոսը։



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing