Լրահոս

Էս մարդն եկած օրվանից բացի թմբուկ նվագելուց ու կոստյումն էս կողմ, էն կողմ կախելուց ուրիշ ոչ մի բան չի արել. Արամ Սարգսյանը՝ Կարեն Կարապետյանի մասին

 

«Ելք» դաշինքի երկրորդ համար, «Հանրապետություն» կուսակցության վարչության նախագահ Արամ Սարգսյանը կարծում է, որ վարչապետ Կարեն Կարապետյանը նշանակումից հետո բացի «թմբուկ նվագելուց և կոստյումն այս ու այն կողմ կախելուց, ոչինչ չի արել»։

Մեծ Մանթաշում քարոզարշավի մեկնած «Ելք» դաշինքը ներկայացնող Արամ Սարգսյանը հայտարարեց, թե այս իշխանություններին փոխելը դեռ չի նշանակում երկիրը փոխել, որովհետև, ըստ նրա, կարող ես իշխանություններին փոխել ու փոխվածը գա ու անի այն, ինչ այս իշխանություններն են արել։

«Պետք է իմանաս՝ ում ումով ես փոխում», — ասաց Արամ Սարգսյանը, ապա ավելացրեց. «2008 թվականի մարտի 1-ից հետո, երբ մեր ընկերներից տասը զոհվեցին, որոշ մարդիկ գնացին, մտան նախագահական, արթուրբաղդասարյաններով ձեռք ձեռքի տվեցին, ասեցին «շեֆ ջան, մի 3 մինիստրի պաշտոն էլ մեզ տուր, էն սպորտից-մսպորտից, դեսից-դենից, քեզ շեֆ ասենք ու ֆռֆռանք»։ Հիմա դուք ասում եք «միացեք իրանց, սրանց փոխենք»։ Իրանց ու էս իշխանության տարբերությունը ո՞րն է, ես չեմ տեսնում էդ տարբերությունը։ Ինչքան պիտի ընտրություն կատարեք վատի ու վատթարի մեջ, ախր էսպես չի կարելի։ Ասում եք, թե վարչապետը գալու է էստեղ։ Գալու է, ի՞նչ է ասելու»:

Արամ Սարգսյանն ասաց, թե Կարեն Կարապետյանը գալու է ու ժողովրդին ասի, թե  առաջիկա տարիներին այստեղ 270 միլիոնի ներդրում կանեն։

«Ա՛յ ախպեր ջան, էդ թվերը որ ասում ես, էդ քեզ որտեղի՞ց, ո՞վ է էդ ներդրում անողը, ո՞վ է քեզ էդ թիվն ասել։ Էս մարդն իր եկած օրվանից բացի թմբուկ նվագելուց ու կոստյումն էս կողմ, էն կողմ կախելուց ուրիշ ոչ մի բան չի արել», — հայտարարեց Արամ Սարգսյանը։

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

aysor.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

Kara

Kara