Լրահոս

…եթե այդ ուղեղը այլ բանի համար օգտագործեին, ավելի արդյունավետ կաշխատեին

 

df955b8a185380cc9ed34e436ba22966

nyut.am– Այսօր կառավարության նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրել է «Գնման գործընթաց կազմակերպելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծն ու առաջարկները, թե ինչպես անել, որպեսզի գործողումների ժամանակ ավիատոմսերը գնվեն հնարավորինս նվազ գնով:

Վարչապետ Կարեն Կարապետյանն արձագանքել է, որ ամեն անգամ բարդ եղանակներ են մշակվում պետական միջոցները խնայելու համար, ապա կոչ է արել վերացնել գողությունը:

«Պրիմիտիվ գողությունը վերացրե՛ք», – դիմելով կառավարությանը` ասել է վարչապետը, ապա հավելել, որ իրեն պատմել են, թե ինչեր էին անում ավիատոմսերի գնումների ժամանակ և եթե այդ ուղեղը այլ բանի համար օգտագործեին, ավելի արդյունավետ կաշխատեին:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing