Լրահոս

Facebook-ը ջնջելու է iPhone օգտատերերի որոշ լուսանկարներ՝ Moments հավելվածը չներբեռնելու դեպքում

 

00014e19108d4ce250fcdd47d33f4ea1

panarmenian.net – Facebook սոցիալական ցանցը հուլիսի 7-ից պլանավորում է սկսել ջնջել սոցցանցում օգտատերերի տեղադրած որոշ լուսանկարներ:
Խոսքն iPhone օգտատերերի՝ ավտոմատ սինքրոնիզացվող փակ ալբոմներում տեղադրված լուսանկարների մասին է: Դրանք պահպանելու համար հարկավոր կլինի ներբեռնել Moments հավելվածը:
Ենթադրվում է, որ սոցցանցը դիմում է նման քայլի հավելվածի առաջխաղացման նպատակով, գրում է CBS News-ը:
Այլ լուսանկարների վրա նորամուծությունը չի տարածվի:
2012 թվականին iOS-օգտատերերը ստացան հնարավորություն սինքրոնիզացնել հեռախոսները Facebook հաշվի հետ: Լուսանկարներն ավտոմատ կերպով պահպանվում էին սոցցանցում ստեղծված փակ ալբոմում:



Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am