good-banner
Հետաքրքիր Պատմություններ

Facebook-ը որոշ ժամանակով արգելափակեց հոր և որդու այս հուզիչ լուսանկարը. պատճառն ինձ ուղղակի ապշեցրեց

 

2-10

Այս հուզիչ պահը ֆիքսվել է լուսանկարչուհի Հիզեր Ուիտտենի կողմից՝ 2014 թվականի վերջում: Նրա որդին՝ Ֆոքսը, հիվանդացել էր սալմոնելեզով, և նրա ամուսին Տոմասը հանգստացնում էր երեխային լոգասենյակում՝ մինչ բժիշկների գալը: Ցնցուղից եկող ջրի հոսքերը օգնում էին իջեցնել երեխայի ջերմությունը և բացի այդ լվանում էին փսխոցի և փորլուծության հետքերը…

Մտնելով լոգասենյակ՝ Հիզերը շատ էր վշտացել ու տխրել այդ տեսարանից, և որոշել էր լուսանկարել Տոմասին և Ֆոքսին:

3-6

«Ես նյարդերի կծիկ էի դարձել երեխայիս հիվանդության պատճառով և տեղս չէի գտնում: Բայց բացելով լոգասենյակի դուռը՝ ես հանդարտվեցի: Ամուսինս կրծքին էր սեղմել Ֆոքսին և հանգստացնելով ասում էր փոքրիկի ականջին, որ հիվանդությունը շուտով կանցնի և ամեն ինչ լավ կլինի… Տեսածս այնքան հուզեց ինձ, որ ես որոշեցի անմահացնել այդ պահն իմ տեսախցիկով», – հիշում է Հիզերը:

Որոշ ժամանակ անց Հիզերը որոշեց կիսվել իր զգացմունքներով իր Facebook-ի ընկերների հետ: Նա հրապարակեց լուսանկարը և դրան կից մանրամասն նկարագրեց եղելությունը:

1-17

Սակայն ընթերցողների արձագանքը անսպասելի էր: Կնոջ հրապարակածը բացասական մեկնաբանությունների արժանացավ: «Ես ուղղակի ցնցվել էի այն բանից, որ շատ մարդիկ ընդհանրապես ուշադրություն չէին դարձրել տեքստի վրա: Բոլորը սկսել էին քննադատել լուսանկարի մեջի մերկ մարմինները», – զարմացած ասում է Հիզերը:

Բազմաթիվ բողոքների պատճառով, Facebook-ի աշխատակիցները որոշ ժամանակով նույնիսկ ջնջեցին սկանդալային լուսանկարը: Բայց շուտով նրանք վերանայեցին իրենց որոշումը և վերականգնեցին լուսանկարս:

«Միգուցե իմ ընտանիքը տարբերվում է ձեր ընտանիքներից: Բայց դա չի նշանակում, որ որևէ մեկը պետք է սովորեցնի ուրիշներին, թե ինպես է պետք վարվել այս կամ այն իրավիճակում», – ասում է Հիզերը:

4-9

 

Աղբյուր

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am