Լրահոս

Facebook-ում խաբեության նոր տեսակ է հայտնաբերվել` ընկերության առաջարկի տեսքով

 

facx

tert.am-ը գրում է. Facebook-ում խաբեության նոր տեսակ է հայտնաբերվել. չարագործները կեղծ էջեր են ստեղծում որևէ մեկի էջի նմանությամբ (նրա նկարներով ու տվյալներով), ապա նրա նունից ընկերության առաջարկ են ուղարկում տվյալ օգտատիրոջ բոլոր ընկերներին:

Ինչպես գրում է Fox News-ը` փորձագետները նշում են, որ չարագործներն այդ եղանակով կարող են շատ բան իմանալ օգտատիրոջ մասին, թե ինչ է նա գրում, բնակության վայրի և ծննդյան ամսաթվի մասին:

Նրանք անգամ կարող են տվյալ օգտատիրոջ անունից նրա ընկերներին հաղորդագրություններ ուղարկել:

Բացի այդ, չարագործները, իրենց ընկերոջ տեղ ներկայացնելով, կարող են «պարտքով գումար խնդրել»: Ըստ փորձագետների նման դեպքեր բավականին հաճախ են տեղի ունենում:

Հոդվածի հեղինակները նշում են, որ անձնական տվյալները, գրառումներն ու լուսանկարները, որոնք նախատեսված չեն հանրային դիտման համար, նման հարձակումներից պաշտպանելու համար պետք չէ ընդունել պատահական կամ ոչ հաստատված ընկերության առաջարկները, եթե վստահ չեք, որ ընկերներից որևէ մեկը նոր էջ չի բացել սոցցանցում:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...