LifeStyle Առողջություն

Ֆիկուսի տերևը՝ հոդացավերի դեմ

 

get

Չինացիները համարում են, որ ֆիկուսը հեռացնում է բնակարանից նեղվածությունն ու տագնապը, կլանում է բացասական լիցքերը, նպաստում է ձգձգված խնդիրների լուծմանը, տրամադրում է արդյունավետ երկխոսության:
Ֆիկուսը թթազգիների ընտանիքին (Moraceae) պատկանող բույս է՝ թթենու եւ թզենու ազգականը։ Բնության մեջ աճող տեսակների մեծ մասն առաջացնում են օդային արմատներ, որոնք հասնելով հողին` իրական արմատներ են գցում, իսկ նոր աճած բույսի բունը սերտաճում է մայր բույսին ու ձեւավորում առանձին սաղարթ։ Բարենպաստ պայմաններում մեկ բույսը կարող է կազմել փոքրիկ անտառակ։
Սենյակային պայմաններում աճող բույսը կլանում է թունավոր նյութերը՝ հատկապես ծխախոտի ծխում պարունակվողները։

ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

Պարունակում է ցավամոքիչ, հակաբորբոքային ազդեցություն ունեցող նյութեր։
*Արթրիտ, օստեոխոնդրոզ, ռադիկուլիտ.

Հասուն ծառի 30 գ տերեւը աղացեք, 2 շաբաթ թրմեք կիպ փակված տարայում 300 մլ օղու մեջ, քամեք։ Պահեք մուգ պատերով տարայի մեջ։ Քնելուց առաջ ընդունեք տաք (39 C) լոգանք աղաջրով, ոգեթուրմը քսեք ցավոտ մասին,կապեք բրդե շալով։ Շարունակեք 10 օր։

— Մանրացրեք 1 տերեւը, ավելացրեք 1-ական ճ/գ ջուր եւ բուսայուղ, դրեք թրջոց հիվանդ հոդերին։

*Մաստոպատիա.

Խառնեք ֆիկուսի 1 միջին աղացած տերեւ, 1-ական թ/գ մեղր եւ ալյուր։ Տեղադրեք եւ ամրացրեք քնելուց առաջ։ Շարունակեք 10 օր, ընդմիջեք 2 օր, կրկնեք։ Խորհրդակցեք բժշկի հետ։

*Բրոնխիտ.

Տերեւը 3 րոպե խաշեք եռջրում քսեք վրան մեղր, ամրացրեք մեջքի եւ կրծքի կողմից, վիրակապեք թանզիֆով եւ տաք շալով։
— Զտեք տերեւի հյութը, խմեք 1 թ/գ առավոտյան կամ երեկոյան ուտելուց առաջ։

*Ֆիբրոմիոմա.

200 մլ ոգեթուրմին ավելացրեք 1 ձվի հարած դեղնուց, 1 ճ/գ մեղր։ Որովայնի ցավոտ մասին քսեք 1 թ/գ լուծույթ եւ փաթաթեք շալով։

Աղբյուրը ` hayacq.com

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

newhing

newhing