Խճանկար Կինո Հետաքրքիր Փաստեր

Ֆիլմերի մասին ամենահետաքրքիր փաստերը

 

7be335477876db854960134c6e137164_l

1. «Ամենակարող Բրյուսը» ֆիլմում գլխավոր հերոսը(Ջիմ Քերրի) Աստծու հետ կապ էր հաստատում 776-2323 հեռախոսահամարով։ Այդ հեռախոսահամարը զբաղված չէր Բուֆֆալոյում՝ այն տարածաշրջանում,որտեղ նկարահանվում էր ֆիլմը:

Սակայն այդ համարն այլ վայրերում օգտագործողները ստանում էին հարյուրավոր զանգեր հանդիսատեսից,ովքեր ցանկանում էին խոսել Աստծու հետ։ Ամենազավեշտալի համընկնումը եղավ Սենֆորդ քաղաքում,որտեղ տվյալ համարը պատկանում էր տեղական եկեղեցուն։ ֆիլմի DVD թողարկումից հետո նախկին հեռախոսահամարը փոխվեց հատուկ համարով,որը նախատեսված է ֆիլմերի,սերիալների և մուլտֆիլմերի համար։

2. Քվենտին Տարանտինոն չի սիրում գովազդ իր ֆիլմերում։ Նրա ֆիլմերում հերոսները ծխում են Տարանտինոյի կողմից հորինված «Red Apple» ապրանքանիշով ծխախոտ։ Միակ բացառությունը «Capitol W»-ն է, որը հայտնվել է «Մահվան ապացույց» ֆիլմի կադրերից մեկում։

3. Ամենաշատ էկրանավորված ստեղծագործություներն են ՝

«Մոխրոտը»՝ 95 ֆիլմ

«Համլետ»՝ 56 ֆիլմ

«Կարմեն»՝ 56 ֆիլմ

4. Երկիրը,որտեղ մեկ տարում ամենաշատ ֆիլմերն են նկարահանվում Հնդկաստանն է։ Ամեն տարի Բոլլիվուդը թողարկում է 750 խաղարկային (գեղարվեստական) ֆիլմ։

5. Մասնագետների կարծիքով ամենակլանող ֆիլմերն աշխարհում մնում են Հիչկոկի «Փսիխոզ»-ը, դրան հաջորդում է Սթիվեն Սփիլբերգի «Ծնոտները» և Ջոնաթան Դեմմի «Գառնուկների լռությունը» ։

6. Իր առաջին կինոդերը Սիլվեստր Ստալոնեն ստացել է 1970թ.-ին պոռնոֆիլմում «Իտալացի ձիուկը» անվանումով։ Այդ ժամանակ Ստալոնեն 24 տարեկան էր։

7. Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին Օսկարի հայտնի արձանիկները պատրաստվում էին գիպսից։ Պատերազմի ավարտից հետո բոլոր մրցանակակիրները կարողացան գիպսե արձանիկները փոխարինել ոսկե արձանիկով։

8. «Հարրի Փոթեր»-ի ավարտական տիտրերում հայտնվում է գրվածք «նկարահանումների ժամանակ ոչ մի դրակոն չի տուժել»։

9. Հոլիվուդյան ֆիլմերում բոլոր հեռախոսահամարները սկսում են 555 կոդով։ ԱՄՆ-ում իրականում գոյություն չունի նման կոդ. դա թույլ է տալիս խուսափել իրավիճակներից,երբ հանդիսատեսը հանկարծ կզանգահարի ֆիլմում հնչած հեռախոսահամարով։

10. Տարվա ընթացքում ԱՄՆ-ում սարսափ ֆիլմերի ժամանակ սրտի կաթվածից ավելի շատ մարդ է մահանում,քան օդապարիկով թռչելիս։

 

Աղբյուր՝ inch.am

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am