Լրահոս

Forbes-ի ամենահարուստ ռուսաստանցի գործարարների ցուցակում 6 հայկական ազգանուն կա

 

Ռուսական Forbes հրատարակչությունը այսօր հրապարակել է 200 ռուս ամենահարուստ գործարարների թվով 14-րդ ցուցակը, որում տեղ են գտել 6 հայ գործարար:

«Մագնիտ» մանրածախ խանութների ցանցի հիմնական բաժնետեր և գլխավոր տնօրեն Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) զբաղեցրել է ցուցակի 18-րդ տեղը՝ 6,8 միլիարդ ԱՄՆ դոլար կարողությամբ:

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ և հիմնադիր Սամվել Կարապետյանը 32-րդ տեղում է, նրա կարողությունը գնահատավում է 3,4 միլիարդ ԱՄՆ դոլար:

Վարկանիշային ցուցակի 48-րդ տեղը զբաղեցրել է «Ռոսգոսստրախ» ընկերության նախագահ Դանիիլ Խաչատուրով՝ 2 միլիարդ կարողությամբ:

Ռուսական սոցիլական գործարարության պիոներներից մեկը, ներդրումային բանկիր և բարերար Ռուբեն Վարդանյանը 950 միլիոն կարողությամբ հայտնվել է 99-րդ տեղում, իսկ 123-րդ տեղում է Wooden Fish Agency դիտորդական խորհրդի ղեկավար Ալբերտ Ավդոլյանը 800 միլիոն կարողությամբ:

«Ռեսո- Գարանտիա» ընկերության սեղակավար Սերգեյ Սարկիսովը 700 միլիոն կարողությամբ զբաղեցրել է ցուցակի 147-րդ տեղը:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing