Լրահոս

Ֆորս-մաժոր՝ 2018-ին ընդառաջ. ումի՞ց է կախված լինելու վարչապետի հարցը

 

«ժամանակ»-ի զրուցակիցն է անկախ վերլուծաբան, Սանկտ Պետերբուրգի պետա­կան համալսարանի քաղաքա­կան աշխարհագրության ամբի­ոնի ասպիրանտ էդգար Վար­դանյանը: Ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված:

-Պարոն Վարդանյան, ինչ­պե՞ս եք գնահատում Հայաս­տանում առկա իրավիճակը: Հերթական ընտրություններ կլինեն հինգ տարի հետո, բայց արդյո՞ք այս տարիների ընթացքում հասարակությու­նը կհամակերպվի, և արտաընտրական զարգացումներ, ֆորս-մաժորներ չե՞ն լինի:

-Անկայուն քաղաքական և տնտեսական համակարգ ունե­ցող երկրներում ֆորս-մաժորներ լինելու հավանականությու­նը միշտ էլ մեծ է: Հայաստանն այդպիսի երկիր է, և այստեղ կա մեծ անջրպետ՝ հռչակված գա­ղափարների և իրականության միջև: Կա նաև հանրության մի զգալի հատված, որ այս ամենը չի ընդունում և անընդհատ վի­ճարկում է առկա խաղի կանոն­ները: Նաև մենք տեսնում ենք, որ իշխանության ներսում անընդհատ տեղի են ունենում գործընթացներ՝ իշխանության վերարտադրության, իշխանու­թյան ամրապնդման ուղղությամբ: Այդ գործընթացները շատ դեպքերում բավականին կոնֆլիկտային են, շատ հաճախ էլիտայի տարբեր ներկայացու­ցիչներ բախվում են իրար, և որոշակի օպերացիաների ար­դյունքում է հնարավոր լինում որոշակիորեն կայունացնել իրավիճակը:

Հասկանալի է, որ ֆորս-մաժորների համար տարբեր գոր­ծոններ են հարկավոր, դրանք անկանխատեսելի են, և հենց դրա համար են կոչվում ֆորս-մաժորներ: Թե ինչ զարգացում­ներ կարող են լինել՝ մենք հիմա կարող ենք միայն մոտավոր սցենարներ ընդգծել: Նախ

հնարավոր է ներքաղաքական լարում տեղի ունենա այն ժա­մանակ, երբ լրանա Սերժ Սարգսյանի պաշտոնավար­ման ժամկետը: Չնայած այն փաստին, որ ընտրական ցիկլ չկա, փոխվելու է երկրի ղեկա­վարը: Ինչո՞ւ եմ ասում, որ լարումներ են հնարավոր, որովհետև նախ և առաջ մինչ այժմ հայտարարված չէ, թե ով է լինելու վարչապետ, թե ինչ պաշտոն է զբաղեցնելու ներկայիս նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing