Լրահոս

Ֆրանսիական ԶԼՄ-ները, Բաքվից ստացած պատվերով, պախարակում են Հայաստանին. Երևանը պետք է դատի տա

 

Երևանը պետք է դատի տա որոշ ֆրանսիական ԶԼՄ-ներին՝ Հայաստանի հասցեին զրպարտություններ տարածելու համար.

Զուհրա Գուլիևայի մահը պաշտոնական Բաքվի կողմից օգտագործվում է միջազգային մամուլում հայատյացությամբ լի պատվերով հոդվածներ լույս տեսնելու նպատակով: Զարմանալի է, բայց Ալիևի գլխավոր գործընկերներն են այս ոլորտում ֆրանսիական որոշ պարբերականներ, որոնցից առանձնանում են Le Monde-ը և Mediapart-ը: Այս երկու պարբերականներն, ըստ ազերիական ԶԼՄ-ների, լույս են տեսել գրեթե նույնաբովանդակ հոդվածներով, որոնք ամբողջությամբ արտացոլում են Բաքվի տեսակետն Արցախյան հիմնահարցում և Զուհրայի մահվան հետ կապված վարկածում:

Այդ ամենից կարելի է ապացուցված համարել, որ ադրբեջանցիներին հաջողվել է գնել ֆրանսիական այդ պարբերականները. երկու հոդվածում էլ կան տարրական զրպարտանքներ և ապատեղեկատվություն.

Այսպես, և՛ Le Monde-ում, և՛ Mediapart-ում լույս տեսած հոդվածներում ասվում է, որ իբր 4000 ադրբեջանցի են անմարդկային պայմաններում ժամանակին գնտվել Հայաստանի տարածքում գործող ճամբարներում, որոնց մեծ մասը անմարդկային վերաբերմունքի պատճառով մահացել է:

Սա տարրական սուտ է և զրպարտություն. Ֆրանսիական պարբերականները Բաքվից ստացած պատվերով պախարակում են Հայաստանին: Այսպիսի ստահոդ լուրեր տարածելով՝ Ադրբեջանը փորձում է քողարկել այն ապացույցները, որ հենց Ադրբեջանի տարածքում գոյություն ունեն համակենտրոնացման ճամբարներ: Օրինակ՝ Գոբուստանի բանտը, որտեղ, ըստ հավաստի տվյալների, մինչև հիմա կան հայ գերիներ…

Այս ամենին պետք է կտրուկ արձագանքվի, ինչպես նաև Հայաստանը պետք է դատի տա Monde-ին և Mediapart-ին Հայսատանի մասին զրպարտություններ և ապատեղեկատվություն տարածելու համար…

Քաղաքագետ գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

newspress.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing