Լրահոս

Ֆրանսիայի ապտակը Թուրքիային

 

LmJ9cIbBaNQgcIt0DN5z

 Гагик Амбарян-ը իր ֆեյսբուքյան էջում գրում է. Վերջին օրերին Թուրքիայի և Եվրամիության երկրների հարաբերությունները կտրուկ վատացել են…Թուրքիայի ԸՆԿԵՐ՝Մեծ Բրիտանիայի վարչապետ Դ.Քեմերոնի հակաթուրքական հայտարարությունից հետո,երբ վերջինսկ ասեց,որ Թուրքիան 3000 թվականից շուտ ԵՄ անդամ չի դառնա,հիմա էլ Ֆրանսիան է հարված հասցնում Թուրքիային…Երեկ Փարիզում բացվեց PYD-ի՝Սիրիայում գործող «Քրդական դեմոկրատական միություն» կուսակցության գրասենյակը,որին Անկարան համարում է Թուքիայում գործող » ահաբեկչական» PKK-ի՝»Քրդական բանվորական կուսակցության» սիրիական մասնաճյուղ…Պաշտոնական Անկարան հիստերիայի մեջ է ընկնում,երբ նրա գործընկերները՝ՆԱՏՕ-ի անդամ երկրները հայտարարում են,որ PYD-ին համարում են Սիրիայում իրենց դաշնակիցը…Հատկապես,երբ այդպիսի հայտարարություններ են հնչում Վաշինգտոնից…

ՆԱՏՕ-ի անդամ երկրներից շատերը PYD-ին համարում է այն եզակի ուժը,որը հաջող պայքարում է «Իսլամական Պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ,որի հետ նրանք համագործակցում են…Հիշեցնեմ նաև,որ PYD-ի հետ համագործակցում է նաև Ռուսաստանը,որտեղ այս տարվա մարտի սկզբին բացվեց նրա առաջին օտարերկրյա ներկայացուցչությունը…Անտեսելով Անկարայի ջղաձգումները և շանտաժները Գերմանիան,Շվեդիան և Չեխիան ևս թույլ են տվել PYD-ին ներկայացուցչություններ բացել իրենց մայրաքաղաքներում…Այսպիսով,Ֆրանսիան դարձավ Եվրամիության չորրորդ երկիրը,որտեղ սիրիացի քրդերը բացեցին իրենց «դեսպանատունը»…Թուրքիայի բոլոր ջանքերը՝ PYD-ը ներկայացնել որպես ահաբեկչական կազմակերպություն, չեն տալիս իրենց դրական արդյունքները…

Թուրքական ԶԼՄ-ները նաև դժգոհելով նշում են,որ Փարիզում PYD-ի ներկայացուցչության բացման դեմ բողոքող թուրքերին ոստիկաններն արգելել են ցույց կազմակերպել…Սա Ֆրանսիայի ապտկան էր Էրդողանին…

Հ.Գ.Թուրքիայի բռնապետ Ռ.Էրդողանի հիստերիկ ռեակցիան սիրիացի քրդերի ակտիվացմանը ցույց է տալիս,որ Անկարայի համար այն ավելի մեծ վտանգ է ներկայացնում,քան սեփական երկրում կամ Իրաքում ծավալվող քրդերական շարժումները…

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...