Լրահոս

Գաղտնիքը բացահայտված է. Ո՞վ է այն մարդը, ով մաքսանենգ ճանապարհով Իգլան բերել է այլ երկրից

 

«Թող մեզ պատասխան տան՝ նախ և առաջ ո՞վ  է այն մարդը, ով մաքսանենգ ճանապարհով այդ Իգլան բերել է այլ երկրից: Թող այդ մարդը հայտնվի, տեղեկություններ տա: Այն, ինչ մենք տեսել ենք նկարներով, դա պարզապես խողովակատիպ գործիք է՝ առանց տարբեր մեխանիզմների, որը երբևիցե կրակելու հնարավորություն այդ իրավիճակում չի կարող ունենալ», այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՕՐՕ դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանը:

 

Լրագրողների հարցին, թե կան տեղեկություններ, որ այդ Իգլան քաղաքական նպատակներով էր օգտագործվելու՝ պաշտոնյաների ինքնաթիռներն ու ուղղաթիռները խոցելու համար, դա հնարավոր տարբերա՞կ է, Սեյրան Օհանյանը պատասխանեց.

«Ինչ վերաբերում է քաղաքականացմանը, մենք կարող ենք հետևյալ հետևությունն անել՝ նայած ինչ հարթությունից ու տեսանկյունից ենք նայում: Եթե ուզում ենք անկասկած այս գործընթացների մեջ հարված հասցնել քաղաքական ուժին, որը ուժ ունի, վերահսկողության տակ չէ և իր հեղինակությունը բարձրացնում է, իհարկե, կարող ենք ասել, որ քաղաքական նպատակներով է:

Բայց իրավապահները թող քննեն և մեզ տեղեկություններ տան: Ես նորից եմ պնդում, եթե ունեն այլ տեղեկություններ, թող գոնե իրենց սկզբնական ընտրած մեթոդով՝ լրատվամիջոցներով տարածեն, հետո նոր իրավական փաստերով»:

Սեյրան Օհանյանն ասաց, որ իրենք մնում են իրենց տեսակետին՝ չեն խրախուսում զենքով հարց լուծելը:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

hayrienq.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

Kara

Kara