good-banner
Լրահոս

Գագիկ Բեգլարյանը վախեցած է

 

big_40a03c0d438fedaf749c329b51a40e481

politik.am — Օրերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Վահան Մարտիրոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար: Այսպիսով նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը որևէ կերպ չկարողացավ պահպանել իր պաշտոնը:
Politik.am-ի տեղեկություններով Գագիկ Բեգլարյանը անհանգստացած է իր հետագա ճակատագրով: Նախ նա վախենում է, որ նոր վարչապետը իր վարկանիշը բարձրացնելու համար կարող է նախորդ կառավարության յուրացումները հանել ջրի երես, իսկ պետական միջոցների յուրացումների մասով ամենաակնառու պատմությունը կապված է Տրանսպորտի և կապի նախարարության հետ և հատկապես այն տարիների հետ, երբ նախարար էր Գագիկ Բեգլարյանը: Խոսքը մասնավորապես «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը»-ի յուրացված միլիոնավոր դոլարների մասին են:
Հիշեցնենք, որ պետությունը ավելի քան 650 միլիոն դոլար արտաքին պարտք վերցրեց, որպեսզի կյանքի կոչի ծրագիրը, իսկ արդյուքնում ստացավ կիսաքանդ մի ճանապարհ, որը մասամբ է երթևեկելի:
Մեր աղբյուրների փոխանցմամբ այսօր «Մարիոթ» հյուրանոցում Գագիկ Բեգլարյանը հանդիպել է իր որդու հարսանիքի քավոր մոսկվայաբնակ գործարար Սամվել Կարապետյանի հետ և փորձել իր միջոցով հարաբերություններ կարգավորել նորանշանակ վարչապետի հետ:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am