Գագիկ Բեգլարյանն ու Միհրան Պողոսյանը համատեղ խոշոր բիզնես են սկսել

0

Մեկ ամիս է Երևանում` Հյուսիսային պողոտայում բացվել է «Չայխոնա» ռեստորան և լաունջ սրճարանը։ Այդ ռեստորանը մտնում է «Բակլաչոֆֆ» ՍՊԸ կազմում, ինչը փաստացի պատկանում է Աժ պատգամավոր Միհրան Պողոսյանին։

«Բակլաչոֆֆ» ՍՊԸ-ն հանդիսանում է Երևանում գործող դինամիկ զարգացող ընտանեկան ռետսորանների ցանցի սեփականատերն ու օպերատորը: Ցանցը ձևավորվել է 2011 թվականին և այսօր Երևանում ունի արդեն գործող՝ 4 ռեստորանային համալիր:
 «Ջրաղաց» , «Հաջողության Ջենտլմեններ», «Կովկասի Գերուհի», «Չայխոնա»՝ և 1 ռեստորան Ծաղկաձորում:
«Չայխոնան»  գտնվում է Հյուսիսային պողոտայում՝ զբաղեցնելով բավական մեծ տարածք, որի սեփականատերն է նախկին Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը։
Պարզվում է` Պողոսյանն ու Բեգլարյանն այս բիզնեսում փայատերեր են` տարածքը Բեգլարյանից, ռեստորանը` Պողոսյանից։ Այս պատմության մեջ հատկանշական է այն հանգամանքը, որ ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանը հաճախ պնդում է, որ ինքն այլևս բիզնեսով չի զբաղվում, բայց փաստացի` ի թիվս այլ բիզնես ոլորտների` խորացել է նաև ռեստորանային բիզնեսի մեջ։


Загрузка...