Լրահոս

Գագիկ Շամշյանը վարչապետ

 

Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելուց հետո մի շարք ջրօգտագործող ընկերություններ միավորվեցին: Կառավարությունը խոստանում էր, որ այս խոշորացմամբ ջրամատակարարումը կբարելավվի: Կառավարության այս որոշումից անցել են ամիսներ, սակայն որևէ բարելավում տեղի չի ունեցել, այլև գյուղացիների դժգոհությունը էլ ավելի է շատացել:

Ամռան ընթացքում Արարատի մարզի տասնյակ գյուղեր օրերով ջուր չեն ստանում: Եթե նախկինում ամբողջ ամառվա ընթացքում մեկ-երկու անգամ էր այդպես լինում, ապա այս տարի ամեն ամիս երկու-երեք անգամ մի քանի օրով ոռոգման ջուր չի մտնում գյուղ:

Արարատի մարզի Ջրաշեն գյուղը այն տասնյակ գյուղերից մեկն է, որը հաճախակի զրկվում է ջրից: Վերջին անգամ երկու շաբաթ առաջ էր մի քանի օրով ջուրը կտրվել և ահա նորից մի քանի օրով գյուղ ջուր չի մտնում: Անցյալ անգամ ոռոգման ջրի մատակարարումը վերականգնվեց, երբ գյուղ էին եկել մի քանի լրատվամիջոցներ կապված ծիրանի գնի իջեցման դեմ գյուղացիների բողոքի հետ: Այդ ժամանակ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը նկարել էր ցամաքած ջրատարը: Լրատվականների հրապարակումներից մի քանի ժամ անց վերականգնվել էր նաև ջրամատակարարումը:

Գյուղացիները իրար կատակով ասում են, որ լավ կլինի Գագիկ Շամշյանը դառնա վարչապետ, քանի որ ավելի արագ է խնդիրներ լուծում, քան գործող կառավարությունը:

Այս օրերին Արարատի մարզում ծիրանի բերքահավաքը ավարտվել է և անհրաժեշտ է, որպեսզի ծառները ջրվեն, իսկ ոռոգման ջուր գյուղում չկա: Նման իրավիճակում բերքատու ծառները կարող են անգամ չորանալ:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

Աղբյուրը

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing